Պուտինն Ուկրաինայից բռնակցված 4 շրջաններում ռազմական դրություն է հայտարարել

Լուրեր

23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ինքնահռչակ ԼԺՀ-ում, ԴԺՀ-ում, ինչպես նաև Խերսոնի ու Զապորոժիեի բռնակցված շրջաններում ռազմական դրություն մտցնելու մասին։  ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը կայացվել է ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։

«Հիշեցնեմ, որ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերում, մինչև Ռուսաստանի կազմ մտնելը, գործում էր ռազմական դրության ռեժիմ: Այժմ մենք պետք է ձևակերպենք այս ռեժիմը Ռուսաստանի Դաշնության օրենսդրության շրջանակում։ Այդ պատճառով էլ ես հրամանագիր եմ ստորագրել Ռուսաստանի Դաշնության այս չորս սուբյեկտներում ռազմական դրություն մտցնելու մասին: Այն անմիջապես կուղարկվի Դաշնության Խորհրդի հաստատմանը», – ասել է Պուտինը:

Ավելի վաղ ՌԴ-ի կողմից նշանակված Խերսոնի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Վլադիմիր Սալդոն հայտարարել էր, որ Կիևը ուժեր է կուտակում լայնածավալ հարձակման համար և բնակիչների անվտանգության համար որոշվել է նրանց տեղափոխել Դնեպրի ձախ ափ։