Իրանը պատասխանել է Ռուսաստանին օգնելու մասին Կիևի մեղադրանքներին

Լուրեր

23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը կրկին հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ուկրաինայի մեղադրանքները և հայտարարել Կիևի հետ բարձրաձայնված պնդումները քննարկելու պատրաստակամության մասին։ Այս կերպ Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները խզելու նախաձեռնությանը։

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերթական անգամ հայտարարել է, որ Թեհրանը զենք, այդ թվում՝ ռազմական անօդաչու թռչող սարքեր չի ուղարկել՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։

Նրա խոսքով՝ «սուտ տեղեկությունների և ոչ բարեկամական ենթադրությունների վրա հիմնված նման անհիմն հայտարարությունները որոշ երկրների լրատվամիջոցների կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ուղղված նպատակային և քաղաքական քարոզչության մի մասն են»։

Տաթև Ֆռանգյան