Արտերկրում բեռնափոխադրման կազմակերպման ծառայությունները, որոնք ՀՀ-ում են գործում, ԱԱՀ-ով չեն հարկվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը։

«Հայաստանում տարածում է գտնում գործունեության մի նոր տեսակ, որը, ըստ էության, ենթադրում է արտերկրում սկսվող և արտերկրում ավարտվող գործունեություն՝ այսինքն՝ Հայաստանի սահամաններից դուրս իրականացվող բեռնափոխադրման կազմակերպման կամ միջնորդության ծառայության իրականացում՝ հեռավար տարբերակով։ Բավականաչափ զբաղվածություն է ապահովում այս ոլորտը»,- ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծը, նշեց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ քանի որ սա գործունեության նոր տեսակ է, ՀՀ հարկային օրենսդրությունը սպառիչ չի կարգավորել այս գործունեության հարկման մանրամասները, մասնավորպես ծառայությունների վայրի որոշման կանոնները։

«Այս պարագայում հարցեր են առաջանում՝ արդյո՞ք ՀՀ-ում է գտնվում ծառայության մատուցման վայրը, թե՞ արտերկրում, դա էական է, քանի որ եթե Հայաստանում է գտնվում ծառայության մատուցման վայրը, ապա այս ծառայությունները հարկվում են ԱԱՀ-ի 20 տոկոսի դրույքաչափով , եթե արտերկրում են գտնվում, չեն հարկվում»,- նշեց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։