Ռուսաստանի բանակի խնդիրները խորանում են վատ հրամանատարության պատճառով․ բրիտանական հետախուզություն

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի հետախուզությունն ուկրաինական պատերազմի վերաբերյալ այսօրվա զեկույցում անդրադարձել է ռուսական բանակի հրամանատարությանը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ պատերազմի ութերորդ ամսվա վերջում Ռուսաստանի ռազմական ղեկավարության հիմնական մասն ավելի պակաս հաջողությամբ է իր գործառույթները կատարում։ Մարտավարական մակարդակում, հավանական է, նոր մոբիլիզացվածներին կազմակերպելու և ղեկավարելու ունակ կրտսեր սպայակազմի ավելի մեծ պակաս կա։

«Ականատեսների վկայությունների համաձայն՝ հոկտեմբերի 15-ին Բելգորոդի մարզում հրաձգությունը կարող էր տեղի ունենալ այն բանից հետո, երբ սպաներից մեկը վիրավորական մեկնաբանություններ է արել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ նորակոչիկների մասին (այդ տեղեկությունը ոչ ոք չի հաստատել): Կրտսեր սպաների մակարդակով վատ հրամանատարությունը, ամենայն հավանականությամբ, կվատթարացնի առանց այն էլ վատ բարոյական վիճակը և ստորաբաժանումների համախմբվածությունը ռուսական ուժերի շատ հատվածներում»,- նշում են զեկույցի հեղինակները։

Նաև ասվում է, որ 2022 թվականի փետրվարի  ներխուժման տարբեր փուլերում օպերատիվ հրամանատարություն իրականացրած հինգ գեներալներից չորսն այժմ հեռացվել են աշխատանքից։ Նրանց փոխարինողները դեռ քիչ բան են արել ռուսական զինված ուժերի մարտական բարելավման համար։

«Հրամանատարությունում շարունակականության բացակայությունը, հավանաբար, կլինի ավելի ավերիչ, քան կարող էր լինել այլ երկրներում, քանի որ ռուսական ռազմական դոկտրինի համաձայն՝ պլանների մշակումը հիմնականում տեղի է ունենում անձամբ հրամանատարի կողմից»,- ասվում է  զեկույցում։

Էմմա Չոբանյան