Ինչո՞վ է զբաղված 44֊օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովը. ըստ ԱԺ կայքի` նիստեր չեն գումարվում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետն Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 5-ին երկարաձգել է ևս վեց ամսով։ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովը նախորդ կես տարվա ընթացքում ի՞նչ աշխատանք է կատարել և ի՞նչ արդյունքների հասել, որ ևս վեց ամսով լիազորությունները շարունակելու անհրաժեշտություն է առաջացել․ բաց աղբյուրներում այս մասին որևէ հիմնավորում չկա։

Քննիչ հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը Factor TV-ին հայտնեց, որ այս կես տարվա ընթացքում տեխնիկական աշխատանք են կատարել՝ փաստաթղթեր են պահանջել ՊՆ-ից, ԱԱԾ-ից և Ավտանգության խորհրդից, որոնք դեռ ուսումնասիրում են։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ իշխանական պատգամավորի նշած ծավալով փաստաթղթերին կարելի էր ծանոթանալ ընդամենը երեք ամսում։

Այս տարվա փետրվարի 21-ի հանձնաժողովի դռնբաց նիստից հետո պաշտոնական տեղեկություններ չկան, թե հանձնաժողովը քանի նիստ է գումարել։ Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի՝ նիստեր չեն եղել և արձանագրություններ չեն կազմվել, իսկ ՔՊ-ական պատգամավորները նիստերի անցկացման վերաբերյալ իրարամերժ տեղեկություններ են հայտնում։

Որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ ենթադրելի է, որ իշխանություններն այս հանձնաժողովի աշխատանքների կազմակերպմանը նույն ոգևորությամբ չեն մոտենում, ինչպես քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի դեպքում։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմին առնչվող հանձնաժողովն աշխատանքները սկսեց նախատեսվածից ուշ։

Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունից միայն յոթ ամիս անց ՔՊ-ն նախաձեռնեց հանձնաժողովի ստեղծումը։ Բացի այս, հանձնաժողովի անդամները Փաշինյանին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին հանձնաժողով հրավիրելու հարցում ակտիվությամբ աչքի չեն ընկնում, ինչպես նախորդ հանձնաժողովի դեպքում էր։ Նախորդ հանձնաժողով հրավիրվել են Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները։ Չնայած պատերազմն ու պարտությունը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, կրկին որոշվել էր հանձնաժողով հրավիրել նախկիններին։ Factor TV-ն ավելի վաղ գրել էր, որ հրավեր է եղել ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանին, ինչը մերժվել էր։

Խորհրդարանական ընդդիմությունը, որ իշխանություններին է վերագրում պարտության ամբողջ մեղավորությունը, բայց չի մասնակցում քննիչ հանձնաժողովի նիստերին, ժամկետի երկարաձգումն աննպատակ է համարում։ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը պնդում է՝ հանձնաժողովն անկախ չէ։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ նույն սցենարն է իրականացվում, ինչ քառօրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դեպքում․ մեկ տարվա աշխատանք ու ոչ մի արդյունք՝ հանրությանը փոխանցելու համար։

Մեղադրանքերին ի պատասխան՝ իշխող թիմից խոստանում են բացահայտումներ։ Նկատենք, սակայն, որ հանձնաժողովի իշխանական այս կազմը, որը նաև ուսումնասիրում էր քառօրյա պատերազմի հանգամանքները, հանրությանը որևէ բացահայտում չներկայացրեց՝ չնայած հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի նախապես արած հայտարարություններին, թե տրվելու են բոլոր հարցերի պատասխանները։ Մտավախություններ կան, որ 44-օրյա պատերազմի պատճառներն ու մեղավորները ևս հասարակությունից գաղտնի կպահվեն, հատկապես, որ այն տեղի է ունեցել այս իշխանության կառավարման շրջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան