Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ
Պետական այցով Բուլղարիայի Հանրապետությունում գտնվող Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ հոկտեմբերի 18-ին, հանդիպել է Սոֆիայի քաղաքապետ Յորդանկա Ֆանդակովայի հետ։ Այս մասին տեղեկանում ենք նախագահականի մամուլի ծառայությունից։

Նախագահ Խաչատուրյանը նշել է, որ լինելով հարուստ մշակութային ժառանգության կրողներ՝ Հայաստանն ու Բուլղարիան անցած 30 տարվա ընթացքում ակտիվորեն համագործակցել են հատկապես մշակութային ժառանգության պահպանման ու վերականգնման ասպարեզում։

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են երկկողմ համագործակցության շրջանակում փորձի փոխանակմանը, տրանսպորտի, կապի ոլորտներում համագործակցության ակտիվացմանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, այդ թվում՝ կայուն զարգացման, «կանաչ» անցման ուղղություններին:

Սոֆիայի քաղաքապետը ուրախությամբ հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է Սոֆիայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցու օծման արարողությունը:

Նախագահ Խաչատուրյանը գրառում է կատարել նաև Սոֆիայի քաղաքապետարանի պատվավոր հյուրերի գրքում: