ԱՄՆ-ը զենք է տալիս ՀԱՊԿ անդամ այլ երկրների, մեզ ինչո՞ւ պետք է չտա․ Ռուստամյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
Բոլորը

Ինչքանո՞վ է հնարավոր Հայաստան-ԱՄՆ ռազմական համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և համագործակցում է ՌԴ-ի հետ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի գլխավորած պատվիրակության հետ ընդդիմության հանդիպիպումից հետո Ազգային ժողովում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս հարցին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշեց․ «Մեկը մյուսին փոխարինելու տրամաբանությամբ չպիտի դրվի հարցը։ Եթե մենք խոսում ենք մեր անվտանգային համակարգը կամ ուժերի բալանսը վերականգնելու տրամաբանությամբ, դա նշանակում է անել մի բան, որը մյուս կողմը չի կարողանում անել, մենք պետք է կարողանանք մեր կենսական շահերը ներկայացնել։ Երկար ժամանակ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտություն կա, բայց մենք միշտ բացատրել ենք, որ անկախ դրանից, մենք Իրանի հետ հարաբերություններ պետք է ունենանք, քանի որ դա բխում է մեր կենսական շահերից։ Եթե հիմա մենք այդ տրամաբանությամբ ներկայացնենք, որևէ խնդիր չի առաջանա և խանդի տեսարան էլ չի առաջանա։

Նույնը նաև զենքի առումով է, եթե մենք ՀՕՊ պաշտպանության առումով զենք չենք ստանում Ռուսաստանից և այսօր գտնվում ենք պատերազմի սպառնալիքի տակ, ինչու չպետք է օգտագործենք ԱՄՆ-ից զենք ստանալու հնարավորությունը։

ՀԱՊԿ անդամ այլ երկրներ կան, որոնք զենք են օգնություն ստանում ԱՄՆ-ից, և որևէ խնդիր չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում։