Բանակցություններում Ադրբեջանը չի առաջարկում ունենալ Լաչինի միջանցքի հետ նույնական ճանապարհ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Ընթանում է ՀՀ և Նորվեգիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Աննիկեն Հյութֆիլդտի մամուլի ասուլիսը։

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարությանը։ Մեվլութ Չավուշօղլուն, մասնավորապես, հայտարարել էր․ «Ադրբեջանը իրավացիորեն ասում է, որ Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը»։

Միրզոյանի խոսքով՝ այդ հայտարարության մեջ չափազանցութուն կա, քանի որ Ադրբեջանը բանակցություններում չի պնդում, որ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով կապվող ճանապարհը նույնական լինի Լաչինի միջանցքի հետ։

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունանա նույն կարգավորումները ինչ Լաչինի միջանցքը։ Եթե Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա լավ կլինի՝ իր անունից ասի»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ սահմանված են կարգավորումները։ Նա ընգծեց, որ փաստաթղթում կան Լաչինի միջանցքին և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող կետեր։

«Այս համատեքստում նաև խոսվում է բուն Ադրբեջանի և Նախիջևանի միջև նոր կապուղու մասին։ Մենք մեր դիրքորոշումը ասել ենք և այն չի փոխվել՝ բոլոր ճանապարհները պետք է գործեն այն երկրների օրենսդրության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են։ Իմ սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա և ես լավատես եմ, որ այս ուղղությամբ բանակցությունները առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել»,- նշեց Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։