Արարատ Միրզոյանը՝ ԵՄ առաքելությունից ՀՀ ակնկալիքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Մեր ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել, մենք ակնկալում ենք միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և մասնավորապես, Հայաստան-Ադրբեջան սահմանին խաղաղության հաստատման գործում: Այս մասին այսօր Երևանում Նորվեգիայի ԱԳ նախարար Աննիկեն Հյութֆիլդտի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՄ դիտորդական առաքելությանը, որը պետք է տեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից:

«Մեր ակնկալիքն այն է, որ Եմ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա և այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա Հայաստանի  ինքնիշխան տարածքի նկատմամբ և կա ադրբեջանական զորքերի ներխուժում Հայաստանի  միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը: Բայց նաև պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն: Ես հույս ունեմ, որ ԵՄ-ից եկող այս առաքելությունը դերակատարում կունենան այս հարցում»,- նշեց Միրզոյանը:

Հարցին, թե արդյոք նմանատիպ դիմում եղել է նաև ԵԱՀԿ-ին, որպեսզի ԵԱՀԿ-ից նույնպես դիտորդական առաքելություն գա, Արարատ Միրզոյանը դրական պատասխան տվեց. «Այո, իրավացի եք, քննարկվում է նաև մեր սահմանագծին հայկական կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում այս մասով ևս հստակություն կունենանք»:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիտորդներին, Միրզոյանը նշեց. «Դիմել ենք ՀԱՊԿ-ին, որին անդամակցում ենք: Այդ կազմակերպությունում որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել: Եկել են պաշտոնյաները, իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել, այն ներկայացված է բոլոր անդամ-պետություններին: Զեկույցի հիման վրա քարտուղարությունը որոշման նախագիծ է շրջանառել, մենք բանավոր քննարկումներով փորձել ենք հասկանալ՝ երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև այդ առաքելության գործուղումը: Այս փուլում ենք այժմ: Որոշում չկա, քննարկումներ կան»:

Նա չափազանց կարևորեց իրավիճակի քաղաքական գնահատականը:

«Մեզ նախևառաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում այս իրավիճակը»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։