Առաջարկվում է միավորել «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն ու «Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության ԳՀԻ»-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն ՓԲԸ-ն  և «Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» ՓԲԸ-ն  կմիավորվեն և կանվանափոխվեն  «Երևան» բժշկական կենտրոն փակ բաժնետիրական ընկերության: այս մասին Երևանի ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը:

Նրա խոսքով` միավորման արդյունքում կստեղծվի  խոշոր, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն:

«Լևոն Հովհաննիսյանի անվան Սրտաբանության ԳՀԻ» շահագործվող բժշկական սարքավորումները ձեռք են բերվել նախորդ դարի 60-70-ական թվականներին և այժմ գտնվում են ոչ պատշաճ վիճակում: Մեր մասնագետների գնահատմամբ`  շենք-շինության և օժանդակ կառույցների համալիր հիմնանորոգումը  1.8 միլիարդ դրամ կարժենա: Կենտրոնը առկա ռեսուրսներով չի կարող մրցունակ լինել այլ բուժկենտրոնների հետ»,-ասաց Սիմոնյանը` հավելելով, որ 2023 թվականին նախատեսվում է  նորաստեղծ կենտրոնի համար  600 միլիոն դրամի շրջանակներում ձեռք բերել սարքավորումներ:

Սիմոնյանը նշեց, որ նախագծով կադրային կրճատում չի նախատեսվում: