Մեղադրանքը քննում ենք այնպես, ինչպես հարմար է Արմեն Գևորգյանին. դատախազը վրդովվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։

Պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց թույլատրել Գևորգյանին հոկտեմբերի 22-29-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից։ Մեկ այլ միջնորդությամբ պաշտպանը խնդրեց, որ Գևորգյանին թույլատրեն բացակայել նոյեմբերի 6-10-ը․ այդ ընթացքում Գևորգյանն իր պատգամավորական գործունեության հետ կապված կրկին պետք է գտնվի Ստրասբուրգում, որտեղ հոկտեմբերի 24-27 տեղի է ունենալու ԵԽ Տեղական և Տարածքային իշխանությունների կոնգրեսի լիագումար նիստը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացավ Լուսինե Սահակյանի միջնորդություններին, իսկ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատեց, որ Արմեն Գևորգյանի հաճախակի գործուղումները խաթարում են դատարանի աշխատանքը․ նիստերն անընդհատ հետաձգվում են։ «Մեղադրանքը քննում ենք այնպես, ինչպես հարմար է»,- վրդովվեց դատախզը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ և այդ մասով նիստը շարունակվելու է։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար կաշառք ստանալու, Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:

Մանրամասները՝ տեսանյութում։