44 հազար դատական գործ՝ մեկ տարվա ընթացքում. ողջամիտ ժամկետի խնդիր է առաջանում. Տիգրան Դադունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի փոխարեն կգործի երկու նոր դատարան՝ Երևան քաղաքի քրեական և քաղաքացիական դատարանները: Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ նման նախաձեռնությունը պայմանավորված է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գերծանրաբեռնվածությամբ:

«Դատարանների ծանրաբեռնվածության մասին վկայում է տարեցտարի աճող դատական գործերի թիվը: Դատարաններում անձանց դատական իրավունքի պաշտպանությունը սովորաբար չի իրականացվում այն ժամկետներում, որոնք քաղաքացիներն ակնկալում են: Այստեղ ունենք ողջամիտ ժամկետի պահպանման խնդիր»,-ասաց Տիգրան Դադունցը:

Ներկայացնելով վիճակագրական տվյալները՝ Տիգրան Դադունցը նշեց, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացված գործերի թիվը նկատելի ավելացել է: 2019 թվականին գրանցվել է 34 հազար գործ, 2020-ին՝ 44 հազար, 2022 թվականի այս պահի դրությամբ` 44 հազար: Աճի միտումը պահպանվում է: Մարզերի դատարանների համեմատ՝ Երևանում 4-10 անգամ ավելի շատ գործեր են ստացվում: Օրինակ, 2021 թվականին Երևանում ստացվել է 44 հազար հազար գործ, Արմավիրում՝ 11 հազար, Արարատում՝ 15 հազար, Սյունիքում՝ 4 600 և այլն:

«Կան գործեր, որոնց ընթացքն օբյեկտիվորեն կարող է ավելի երկար տևել: Միևնույն ժամանակ, կան գործեր, օրինակ՝ գումարի բռնագանձման պահանջներով գործերը, պետք է քննվեն 3 ամսում: Գործնականում այդ ժամկետը հնարավոր չի լինում պահպանել նույն ծանրաբեռնվածության պատճառով»,-ասաց Տիգրան Դադունցը:

Նման փոքր գործերը դատական համակարգում 80 տոկոս են կազմում: Ստացվում է մի իրավիճակ, որ նման փոքր գործերն ազդում են ավելի բարդ, ավելի շատ մասնագիտական աշխատանք պահանջող գործերի վրա: Գործերի ժամկետների խնդիրը լուծելու նպատակով, դատարանի ծանրաբեռնվածությունը թեթևացնելուց բացի, նախագծով նախատեսվում է դատարանի նախագահին վերապահել գործերի քննության ժամկետների պահպանմանը հետևելու լիազորություն:

Նախնական տվյալներով՝ Երևան քաղաքի քաղաքացիական գործերով դատարանը կգործի առնվազն 35 դատավորի թվակազմով, իսկ քրեականը՝ 30: Նախագիծն անցել է հանրային քննարկման փուլ, ներկայում լրամշակվում է: Առաջիկայում այն կներկայացվի Կառավարություն, որից հետո՝ խորհրդարան: Տիգրան Դադունցը տեղեկացրեց, որ գործնականում երկու դատարաններ ունենալու գործընթացը ցնցումներ չի ենթադրում: Խորհրդարանում ընդունվելուց հետո առավելագույնը մեկ ամսվա ընթացքում բոլոր տեխնիկական հարցերը կկարգավորվեն:

Մանրամասները՝ տեսանյութում։