Ուղիղ արձագանքե՛ք, Ձե՛զ է վերաբերվում․ Ավինյանը՝ Արման Անտոնյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստը սկսելուց առաջ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դիմեց նիստը վարող փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին՝ ասելով. «Խնդրում եմ, նիստն սկսելուց առաջ անվտանգության աշխատողներին կանչել դահլիճ: Չեմ խնդրում նաև պահանջում եմ, որովհետև այստեղ բոլորիս անվտանգության խնդիր կա, ստուգել՝ արդյոք այս պահին դահլիճում զինված մարդիկ չկան նստած: Սա պետական պահպանության վերահսկողության տակ գտնվող շենք է, ես պահանջում եմ բոլորիս անվտանգությունից ելնելով: Հակառակ դեպքում կզանգեմ ոստիկանություն»:

Երբ փոխքաղաքապետն անպատասխան թողեց Անի Խաչատրյանին և սկսեց նիստը, վերջինս ասաց. «Պարոն Հովհաննիսյան, ես հիմա ոստիկանություն զանգահարե՞մ, թե՞ ստուգենք մեր անվտանգությունը»:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքեց. «Խնդիրը լուծված է, պետք չի նյարդայնանալ, ստուգված է, խնդիր չկա:

Բոլորս գիտենք՝ ինչ հարց է, պարոն Անտոնյան, ձեզ է վերաբերվում, խնդրում եմ՝ ուղիղ անձագանքեք»:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն էլ արջագանքեց. «Բոլորն էլ գիտեն, որ ես զենք չեմ կրում, դրա համար հարկ չեմ համարել արձագանքել նման թյուրիմացություններին»:

Ավինյանը նկտեց, որ սա թյուրիմացություն չէ, հարց է բարձրացվել և պետք է տրվի պատասխան. «Հստակ ասեք, որ զենք չունեք ձեզ մոտ: Այս դահլիճում բոլորը հասկանում են, որ զենքով չեն կարող մտնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։