Ամերիկյան նավթային հսկա Exxon Mobil-ը վերջնականապես լքել է ՌԴ-ն

Լուրեր

23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
23.11.2026 | 18:32
Նոր Սահմանադրության նախագծով ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել նաև փոխվարչապետերին, նախարարներին և դեսպաններին
23.11.2026 | 18:26
Մհեր Գրիգորյանն ԱՄՆ պատվիրակության հետ քննարկել է «ԹՐԻՓՓ»-ի շինարարության մեկնարկի նախապատրաստական աշխատանքները
23.11.2026 | 18:18
Ալիս Հուանգը Nvidia-ի ղեկավարի հետ սիրավեպի ընթացքում կապ է ունեցել Չինաստանի հետախուզական ծառայության հետ․ The New York Times
23.11.2026 | 18:10
Բաքուն արձագանքել է ՀՀ Սահմանադրության նախագծին // Արտաշատում գնացքի վագոն է շրջվել․ ԼՈՒՐԵՐ
23.11.2026 | 17:57
Պաշտոնանկություններ Կառավարությունում
23.11.2026 | 17:51
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը
23.11.2026 | 17:43
Ռուբեն Ռուբինյանը ԵՄ երկրների դեսպանների հետ քննարկել է ՀՀ–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
23.11.2026 | 17:32
«Պորտուի» ֆուտբոլիստը փոխարինում է խնդրել ինքնագոլից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկյան նավթային հսկա Exxon Mobil ընկերությունը վերջնականապես լքել է Ռուսաստանը «Սախալին-1» նախագծում նոր օպերատորի ստեղծումից հետո։ Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Մենք բարեհաջող հեռացանք Ռուսաստանից օտարումից հետո։ Մեր առաջնահերթությունն է՝ լինել պատասխանատու օպերատոր՝ պաշտպանելով աշխատակիցներին, շրջական միջավայրը և «Սախալին-1»-ում գործողությունների ամբողջականությունը։ Երկու հրամանագրերով ռուսական կառավարությունը միակողմանի կերպով դադարեցրել է մեր շահերը «Սախալին-1»-ում և ծրագիրը փոխանցվել է ռուսական օպերատորի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Նշենք, որ ընկերությունն այդ նախագծում էր 1996 թվականից։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին ստորագրել էր թիվ 723 հրամանագիրը «Վառելիքի և էներգետիկայի ոլորտում լրացուցիչ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»՝ կապված որոշ օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ոչ բարեկամական գործողությունների հետ։ Մեկ շաբաթ անց, այդ հրամանագրին համապատասխան, գրանցվել է «Սախալին-1» ՍՊԸ-ն, որի միակ գործադիր մարմինը «Սախալինմորնեֆտեգազ-Շելֆ»-ն է։

Էմմա Չոբանյան