Խաբում են, թե Փաշինյանն է պարտվել, ոչ՝ պետությունը․ սա թակարդ է՝ Ալիևը հարձակվել է ՀՀ-ի վրա, ոչ՝ անձի․ Գևորգ Գորգիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Բավականին բարդ շրջան է Հայաստանի համար և լուրջ բանակցություններ են գնում ՀՀ-Ադրբեջան տիրույթում, ԼՂ-ի հարցն է շոշափվում։ Կառավարող ուժից ասում են՝ պատերազմից հետո ՀՀ-ն չունի ռեսուրսներ Արցախի անվտանգությունն և իրավունքներն ապահովելու, հույսը միջազգային երաշխիքներն են։ ԱԺ ընդդիմությունից հակադարձում են, որ ոչ, լավ էլ ռեսուրսներ կան, այդ իշխանությունը չունի կամք և ցանկություն այդ ռեսուրսներն ուղղել Արցախին, նրա անվտանգությանը, և բարձրացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման ու անկախության հարցերը։ Այդ ինչպե՞ս էին նախկինները պայքարում Արցախի անկախության համար, Փաշինյանն այլևս՝ ո՞չ։ Որտե՞ղ է ճշմարտությունը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գևորգ Գորգիսյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Արցախի անկախության ճանաչման հարցը ձախողվել է նախորդ տասնամյակներում, երբ կառավարում էր այսօրվա ԱԺ-ի ընդդիմությունը։

«Այսօրվա ընդդիմությունը ձախողել է Արցախի անկախության ճանաչումը։ 30 տարի իրենք չեն կարողացել հասնել Արցախի անկախությանը, հարցի լուծմանը և դա պարտություն է։ Իրենք հասցրել են Հայաստանն այն վիճակին, որ ՀՀ քաղաքացին այստեղ ապագա չի տեսել, ինչքա՞ն բիզնեսներ կարող էին ծաղկել, բայց չեն եղել։ Այդ բոլորը ՀՀ պետականության դեմ քայլեր են եղել։ Այդ տարիներին պարտվել է Հայաստանը՝ իր բիզնես միջավայրով, կրթության ոլորտը պղծելով, հայկական ավիացիան վերացնելով։ Իրենք բանակն էին թալանում, ընտրությունն էր կեղծվում։ Ադրբեջանի համար այն ժամանակ հարմար չէր հարձակվելու, հիմա է հարձակվել»,- ասաց Գևորգ Գորգիսյանը։

Այսօր ևս ԱԺ ընդդիմության համար արդիական է վարչապետի հեռացման հարցը։ Քոչարյանի կողմը մասնակի իշխանափոխությունից է խոսում, ինքը՝ Քոչարյանն ասում էր՝ ՔՊ-ականների մատներն էլ կտրես, իրեն վարչապետ չեն ընտրի, և մասնակի իշխանափոխություն է պետք։ Քոչարյանը ՔՊ-ական մեծամասնությանն առաջարկում էր մասնակի իշխանափոխություն ընտրել՝ վարչապետ ընտրել ոչ թե ռադիկալ ընտրությունից, այլ՝ ուրիշ մեկին։ Ընդդիմության թեզը հիմա էլ չի փոխվել՝ փոխենք պարտված բանակցողին, և գա չպարտված որևէ մեկը, և լավ դիրքերում կհայտնվենք։ Գևորգ Գորգիսյանն այստեղ անկեղծության պակաս է տեսնում։

«Խաբում են մարդկանց, թե Նիկոլ Փաշինյանն է պարտվել, և ո՛չ պետությունը։ Սա թակարդ է, ընդամենը հագեցնում են քաղաքական ամբիցիաները։ Պետք է հասկանալ, որ Ալիևը մարդկանց վրա չի հարձակվել, այլ պետության վրա է հարձակվել, այստեղ է նրանց մեծ սուտը, խաբեությունը, որ անում են հանրության նկատմամբ։ Ով էլ լինի՝ Ադրբեջանի ախորժակը լինելու է նույնը, գերտերությունների շահերը մնալու են նույնը այս ռեգիոնում։ Եթե չունես ռեսուրսներ և ինստիտուտներ, ով էլ լինի՝ պետք է նրանց վրա հիմնվի, եթե չկան, ինչի՞ վրա պետք է հիմնվեն արտաքին քաղաքականություն իրականացնելիս»,- ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահը։

Որպես իր խոսքերի ապացույց՝ Գորգիսյանը բերում է Ռուսաստանի շահերի գործոնը։ Ասում է՝ անհրաժեշտ է հասկանալ, որ Ռուսաստանը չի կարող պատերազմ հայտարարել Ադրբեջանին, ՌԴ-ն ունի կախվածություն Ադրբեջանից, որը ռուսական գազը վաճառում է Եվրոպային։ Պուտինը վերջին հանդիպմանն ասաց՝ լուրջ առևտրային հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան