Նախարարը ինձ փոխանցել է բուհերի միավորման նախագիծը. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վալերի Բրյուսովի անվան օտար լեզուների համալսարանում գիտխորհրդի նիստ է ընթանում։ Նիստի օրակարգը վերաբերում է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը համալսարանի գիտական խորհրդի ընդլայնված նիստում հայտարարեց, որ այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը իրեն է փոխանցել 3 բուհերի միավորման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը։

Հարությունյանը երեկ և այսօր հանդիպում է ունեցել Դումանյանի հետ ու նրան ներկայացրել դասախոսների, ուսանողության դիրքորոշումը և 3 բուհերի միավորման վերաբերյալ իրենց սկզբունքային անհամաձայնությունը։

«Նախարար Դումանյանը հանդիպման ժամանակ ինձ է փոխանցել կառավարության որոշման նախագիծը, որը դեռ չեմ հասցրել մանրակրկիտ ուսումնասիրել ժամանակի սղության պատճառով, բայց փոխանցել եմ մեր աշխատակազմին»,– ասաց նա։

Հարությունյանն ընդգծեց, որ ԿԳՄՍ նախարարին և փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին գրավոր հրավիրել են նիստին, սակայն նրանք զբաղվածության պատճառով չեն ներկայացել։

Մանրամասները՝ տեսանյութում։