Դավիթ Բաբայանը` Ադրբեջանի իշխանությունների հետ բանակցելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

«Մենք երբեք դեմ չենք եղել Ստեփանակերտ-Բաքու երկխոսությանը, երբ 1996թ-ից հետո Արցախը դուրս մնաց բանակցային գործընթացի մի հատվածից, մենք միշտ կոչ էինք անում վերականգնել լիարժեք ձևաչափը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Բայց այդ բանակցությունները, սակայն, չպետք է տեղի ունենան միջազգային ճանաչված հարթակից դուրս, գոյություն ունի մեկ միջազգային ճանաչված հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Ադրբեջանն ասում է, որ իրենք չեն բանակցելու Արցախի հետ որպես կողմ, մենք էլ ասում ենք թող ձևաչափը վերականգնվի, բանակցենք։ Բայց եթե ինչ-որ մեկը մտածում է, որ բանակցությունները պետք է ստանան այն երանգը, որ աբորիգեն մի ցեղախումբ՝ ի դեմս Արցախի, պետք է գնա և «մայր երկրին», տվյալ դեպքում՝ Ադրբեջանին նեղացած, փոշմանած խնդրի, որ ընդգրկվի իր կազմի մեջ, այդպես չի լինելու»,- ասաց Բաբայանը։

Անդրադառնալով Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններին՝ Դավիթ Բաբայանը նշեց․ «Ուզում եմ կոչ անել մեր ժողովրդին՝ իմաստուն լինել, անթույլատրելի եմ համարում, որ ցանկացած հայ ունենա հակառուսական կամ հակաամերիկյան կեցվածք: ՌԴ-ում երեք միլիոն հայ է ապրում, այն ապուշը, ով հակառուսական կարծիք է արտահայտում, չի մտածո՞ւմ իր հայրենակիցների մասին, որ կարող է այդ կապը կտրվել, կամ այն ապուշը, որ հակաարևմտյան կարծիք է հայտնում, չի մտածում, որ երկու միլիոն հայ կա ԱՄՆ-ում։ Ռուսաստանը մեզ համար եղբայրական երկիր է, Արևմուտքն էլ մեզ թշնամի չէ, ուստի մենք ռուս խաղաղապաներին այընտրանք չենք տեսնում։ Ռուսաստանը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է, իսկ ԱՄՆ-ն միակ երկիրն է, որը դեռևս քաղաքական առումով կարողանում է զսպել Թուրքիային»։

Արցախի ԱԳ նախարարը հավելեց, որ լավ կլինի ժողովրդավարական համարվող երկրները հստակ ասեն, որ չեն տեսնում Արցախը տոտալիտար Ադրբեջանի կազմում։

«Եթե Արցախի մազը ծռվեց, դա լինելու է խայտառակության խարանը՝ ժողովրդավարական երկրների վրա դաջված»,- ընդգծեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։