Անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս. Արցախի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արցախը դեմ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն, սակայն անընդունելի է Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը, ինչը կբերի կամ պատերազմի, արյունահեղության, ցեղասպանության կամ Արցախի հայաթափման։ Այս տեսակետ հայտնեց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ՀՀ ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում:

Անդրադառնալով հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի, Ալիևի, Միշելի և Մակրոնի հանդիպումից հետո ընդունված հայտարարությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Բաբայանն ասաց. «Մենք դեմ չենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները բարելավեն: Ո՞վ կարող է դեմ լինել այդ հարաբերությունների բարելավմանը: Սակայն, պետք է հասկանանք, որ Արցախի համար և, կարծում եմ, ողջ հայության համար անընդունելի է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս»:

«Մենք դիմում ենք աշխարհի ժողովրդավարական երկրներին․ եթե ժողովրդավարական աշխարհը Արցախը դիտում է որպես Ադրբեջանի մաս, սա կլինի խարան՝ ժողովրդավարական երկրների վրա դաջված, որովհետև Արցախի ցեղասպանութունը կլինի նաև այդ քաղաքականության հետևանք»,- ընդգծեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։