Ադրբեջանին զսպում է միայն ԱՄՆ-ն, ՌԴ-ն հրահրողն է․ ՀՀ-ն պիտի անցնի անվտանգության նոր՝ արևմտյան համակարգ․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թեև Հայաստանում տեղակայված է ռուսական ռազմաբազա և հայ-ադրբեջանական սահմանին ռուս զինծառայողներ են, այդուհանդերձ, դա չի զսպում Ադրբեջանին ռազմական ագրեսիա իրականացնել ՀՀ-ի նկատմամբ։ Պրահայում Փաշինյանի և Ալիևի հանդիպմանը որոշվել է հայ-ադրբեջանական սահմանին տեղակայել մինչև 50 եվրոպացի դիտորդներ՝ սահմանազատմանը և վստահության ամրապնդմանը նպաստելու։ Օրերս ԵՄ-ից Հայաստան կգա տեխնիկական խումբ՝ հստակեցնելու առաքելության տեղակայման վայրերը։ Երկու ամիս ժամկետը կարող է երկարաձգվել։

Արդյո՞ք արևմտյան դիտորդները կզսպեն Ադրբեջանին։ Մեծ Բրիտանիայում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը Factor TV-ին տված հարցազրույցում սա ժամանակավոր լուծում է որակում և կարծիք հայտնում, որ գտնվելով չգործող ռուսական անվտանգային համակարգում՝ ՀՀ-ն պետք է անցում կատարի ուկրաինական պատերազմի բովում ձևավորվող անվտանգային նոր համակարգին, ուր կենտրոնական դեր են ունենալու ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ուկրաինան, Ֆրանսիան։

«Պրահայի գործընթացը դրական է ընկալվել ՀՀ-ում, բայց, իմ կարծիքով, այնքան էլ դրական զարգացում չէ իր բովանդակությամբ։ ՀՀ-ն պետք է օգտվեր Ադրբեջանի ստրատեգիական սխալից՝ իր սուվերեն տարածքի վրա հարձակումից։ Կա երկրորդ հնարավորությունը, որ գալիս է ոչ թե ՌԴ-ի անգործությունից, այլ պրոադրբեջանական դիրքորոշումից, որը նա արտահայտեց ՄԱԿ-ի ԱԽ նիստում։ ՀՀ-ի ձեռքերը բաց են, որովհետև ագրեսիա է տեղի ունեցել ՀՀ-ի նկատմամբ և ռազմավարական դաշնակիցը չի գործում։ Եվ դրան գումարենք ԱՄՆ-ին, որը, ի դեմս Փելոսիի, և Ֆրանսիային՝ ակտիվ են ՀՀ-ի հարցում, և հստակ ասել են՝ ինչով կարող են ՀՀ-ի անվտանգության հարցում օգնելու։ Պրահայում այս բոլոր հնարավորությունները թաղվեցին, և այս ամենը փոխարինվեց ժամանակավոր պրոցեսով, ուր լեգիտիմացվեց ՀՀ-ի տարածք ներխուժումը։ ՀՀ-ն ՌԴ-ի և Ադրբեջանի մեծ սխալների արդյունքում հնարավորություն ուներ ազատվելու նոյեմբերի 9-ի հայտարարությունից, որով լեգտիմիացվում էր Ադրբեջանի ագրեսիվ պատերազմը։ Բայց Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշեցին չօգտագործել այդ շանսը՝ ռուս-ադրբեջանական ռեժիմի սպառնալիքից անցնելու, որն է՝ կապիտուլյացիոն ռեժիմի։ Բայց պետք է գնալ դրան»,- ասաց փորձագետը։

Մինչ ՀՀ-ում սպասում են, որ ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն զորք ուղարկեն՝ Ադրբեջանի զորքերը դուրս շպրտելու ՀՀ տարածքներից, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասում է, թե պատրաստ են ՀԱՊԿ դիտորդներ տեղակայել սահմանին։ Մինչդեռ գիտենք՝ ՀՀ-ն ռազմական աջակցության համար էր դիմել, այլ ոչ դիտորդների տեղակայման։ ՌԴ-ն ուզում է ձախողե՞լ արևմտյան դիտորդական առաքելությունը։ Լիլիթ Գևորգյանն ասում է՝ ՌԴ-ն ո՛չ միայն Հարավային Կովկասում, այլև Ուկրաինայում ռեակցիոն դեր ունի՝ արձագանքողի դերում է և այդքան ռեսուրս չունի Հարավային Կովկասի խնդիրների վրա կենտրոնանալու։

«Մեծ հաշվով՝ ՌԴ-ին հետաքրքրում է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը մնա ուժի մեջ, և ՀՀ-ն հաստատեց, որ այն մնում է ուժի մեջ՝ փոքր փոփոխություններով։ ՌԴ-ն հայելային մոտեցում է ցույց տալիս ԵՄ-ի մոնիթորինգային խմբին, բայց սա կարևոր չէ, որովհետև ՀՀ-ն հղում է կատարում 29․800 ք/կմ-ին, որը խորհրդային սահմաններն են, իսկ Պուտինն ասել է՝ քարտեզները իրենց ԳՇ-ում են։ Մեծ հաշվով՝ ՌԴ-ի ծրագրերին վտանգ չի սպառնում, քանի որ նոյեմբերի 9-ը ուժի մեջ է, և սահմաններին հավատարմություն հայտնեց ՀՀ-ն։ ՌԴ-ի դերն է վերանում ռեգիոնից՝ փոքրացվում, տեկտոնիկ փոփոխություններ են տեղի ունենում։ ՀՀ-ն պատմական շանս բաց թողեց՝ խորագույն անվտանգային ճգնաժամի մեջ գտնվելով։ ՀՀ-ի ամբողջ արևելյան սահմանով լայնածավալ ագրեսիա, հանցագործություններ են տեղի ունեցել, ՀՀ-ի ռազմական դաշնակիցը չի օգնել, խոշորագույն անվտանգային ճգնաժամի մեջ ենք։ ԱՄՆ-ը և Ֆրանսիան պահում են միջազգային իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանի ռազմական ագրեսիան, քանի որ ՄԱԿ ԱԽ-ի անդամ են։ ԱՄՆ-ն ագրեսիան կանգնեցնելուց զատ՝ շատ հստակ տվեց հնարավորություն։ ՌԴ-ն չի զսպելու Ադրբեջանին, միակ զսպողը ԱՄՆ-ն է, կա՛մ ՀՀ-ն մնում է չաշխատող այս համակարգում, կա՛մ պիտի անցնի անվտանգային նոր համակարգի։ ՀՀ-ն չունի որևէ անվտանգային հովանոց։ ՌԴ-ի հովանոցը չգործեց, ինչի արդյունքում Ադրբեջանը Ջերմուկի մատույցներում է։ ՀՀ-ն չի կարող վարել «և՛, և՛»-ի քաղաքականություն։ ՀՀ իշխանությունը չունի որևէ ստրատեգիա։ ՀՀ-ն պետք է ստրատեգիական հարաբերություն հաստատի ԱՄՆ-ի հետ, ինչը ՀՀ-ի բազմաթիվ ներկա ու նախկին քաղաքական խմբերի համար կարմիր գիծ է։ ՀՀ-ն եթե չշարժվի այս ճանապարհով, չի ստանալու անվտանգային հովանոց, մնալու է ռուս-թուրքական եռանկյան մեջ, և արդեն ձեռք է բերելու կախում Ադրբեջանից»,- ասաց միջազգային հարաբերությունների հարցերով փորձագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան