ՌԴ-ի պատերազմն արդարացնում եք, և բողոքում՝ թուրքը սպանո՞ւմ է․ սա մեծագույն հանցագործություն է․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը Factor TV-ին տված հարցազրույցում անընդունելի վարքագիծ է գնահատում Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի արդարացման փորձերը․ «Ինձ համար անձնական ողբերգություն է ՌԴ-ի այս պատերազմի արդարացումը։ Սա խոշորածավալ հանցագործություն է մարդկության նկատմամբ, և պիտի անընդունելի լինի։ Չի կարելի արդարացնել այն, և հետո բողոքել, որ թուրքը սպանում է․․․»։

Ըստ իրավապաշտպանի՝ այն մարդիկ, որոնք արդարացնում են պատերազմ կոչվող հրեշավոր երևույթը, անցնում են էթիկական սահմանը․ «Ամեն մեկը պետք է պատասխան տա, թե էթիկական ո՞ր տարածքում է ինքը գտնվում։ Ռազմական բախումներով չէ, որ խնդիրները լուծվում են, հանրությունները հակազդեցություն պետք է տան դրան»։

Ինչպես չի հաղթելու Ռուսաստանն այս պատերազմում, այնպես էլ Ադրբեջանը չի հաղթել Հայաստանի և Արցախի դեմ պատերազմում՝ կարծում է Զարուհի Հովհաննիսյանը։

«Ադրբեջանը չի հաղթել, քանի որ մարդ սպանելը հաղթանակ չի կարող համարվել։ Ադրբեջանն ասում է, որ ինքն է ուժեղ կողմը Հայաստանի համեմատ․ այդ դեպքում՝ ինչո՞ւ են Ադրբեջանում պատերազմի մասնակիցներն ինքնահրկիզվում, ինքնաոչնչանում։ Դա այնտեղ տիրող անարդարության հետևանքն է։ Պատերազմի մասնակիցները հասկանում են, որ Ալիևի գործիքն են դարձել, և պատերազմից հետո մոռացել են իրենց մասին։ Ինչի՞ համար են այդ տարածքները վերցրել, որ օլիգարխները տիրանան»,- նշեց իրավապաշտպանը։

Զարուհի Հովհաննիսյանը պնդում է, որ երկրների հասարակությունները պետք է որակական փոփոխությունների պահանջ դնեն կառավարող էլիտաների առաջ․ «Կայսրություններ են փլուզվում հիմա, և հանրությունները պիտի ըմբոստանան՝ հանուն ազատության։ Եթե ՌԴ-ի և Ադրբեջանի հանրությունները միլիոններով փողոց դուրս չգան՝ պահանջելով կանգ առնել, փոփոխություն չի լինելու»։

Այս իմաստով՝ Ադրբեջանը սխալվում է՝ կարծելով, թե ՀՀ-ին խաղաղության պայմանագրի պարտադրումը բերելու է հաղթանակ, հակառակը՝ պարտադրված խաղաղությունը նոր պատերազմների և էսկալացիաների դուռ է բացում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան