Եթե Լելե-Թեփեի օպերացիան հաջողությամբ պսակվեր, մեզ համար շատ լավ կլիներ. պատերազմի հրամանատար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ ընթանում է պատերազմի ժամանակ մարտական դիրքը լքելու համար մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը։

Այս նիստի ընթացքում հարցաքննվեց վկա՝ դիվիզիայի հրամանատար Կարեն Առուստամյանը։

«Եթե Լելե-Թեփեի օպերացիան հաջողությամբ պսակվեր, մեզ համար շատ լավ կլիներ»,-ընդգծեց վկան։

Նշենք, որ Առուստամյանը դատարանին հայտնեց, որ Իշխան Վահանյանին ճանաչում է, ծառայել են Արցախի միևնույն պաշտպանական շրջանում և ծառայողական հարաբերությունների մեջ են եղել։

Ըստ վկայի՝ հոկտեմբերի 10-ին հակառակորդը դիվերսիոն խմբերի միջոցով ներթափանցումներ է իրականացրել ոչ միայն Հադրութի ուղղությամբ․ «Եղել են նաև այնպիսի դիվերսիոն խմբեր, որոնք հայկական համազգեստներ են կրել։ Նաև խոսել են հայերեն, ինչպես հետո պարզվել է։

«Մարտական գործողությունների ակտիվ փուլն ամսի տասին է սկսվել, որից հետո ստորաբաժանումները, կրելով կորուստներ Նորաշենի, Սարիշենի, Խուռհատի ուղղություններով, նահանջել են «Թութակ» տեղամաս։ Ինձ այդքանն է հայտնի։

Որոշ ժամանակ անց պարզվել է, որ Իշխան Վահանյանը վիրավորում ստանալով կամ այդ պատրվակով, ես չեմ կարող ասել, թողել է այդ տեղանքը և հայտվել է հոսպիտալում

Ավելի ուշ տեղեկացել եմ, որ շրջապատման մեջ ունեցել ենք զինվորներ, որոնք զոհվել են»,- նշեց Առուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։