Վահան Շիրխանյանն ազատվեց պատժից, Արթուր Վարդանյանը դատապարտվեց 9 տարի ազատազրկման. «Նորքի զինված խմբի» գործով վճիռ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ հրապարակեց «Նորքի զինված խումբ» անունը ստացած քրեական գործով դատավճիռը։

Խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքում և նրա նկատմամբ պատիժ նշանակեց ազատազրկում 13 տարի ժամկետով՝ պատժում հաշվակցելով նախաքննության և դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 3 տարի 9 ամիս 15 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանեց ազատազրկում 9 տարի 2 ամիս ժամկետով։
Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը արդարացվեց Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու հոդվածներով՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Շիրխանյանը, սակայն, մեղավոր ճանաչվեց իշխանությունը յուրացնելուն նախապատրաստությանն օժանդակելու համար, և նրա նկատմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 6 տարի ժամկետով, պատժում հաշվակցելով քննության փուլում կալանքի տակ գտնվելու 2 տարի 6 ամիս 6 օր ժամկետը՝ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկում 3 տարի 5 ամիս 24 օր ժամկետով։
Դատավճռով Շիրխանյանը համաներման կիրառմամբ նշանակված պատժից ազատվեց։

Այս գործով անցնում էր ևս 18 անձ։ Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Արա Պողոսյանը, Վահագն Սալնազարյանը դատապարտվեցին 9-ը, Արման Հայրապետյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը ՝ 8, Տիգրան Բոյաջյանը՝ 6 տարվա ազատազրկման։
Դատարանը որոշեց Էդվարդ Մինասյանի նկատմամբ պատժի նշանակումը հետաձգել՝ հիմք ընդունելով դատաժշկական փորձաքննության եզրակացությունը։
Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Հարություն Սարիբեկյանը պատասխանատվության չենթարկվեցին՝ քրեական պատասխանատվության ժամկետն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։
Գործով անցնող երեք կանանցից Ասյա Մկրտչյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման, նույն պատժաչափը ստացավ Նելլի Մինասյանը։ Սակայն նրա նկատմամբ պատիժը չի կիրառվի, կսահմանվի փորձաշրջան, Մարինե Կաթանյանի նկատմամբ ևս կսահմանվի փորձաշրջան։

Հիշեցնենք՝ ըստ գործի նյութերի՝ 2015-ի ապրիլից գտնվելով ՀՀ տարածքում, Արթուր Վարդանյանը ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն զավթել՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչն ավարտին չի հասցվել՝ նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում։