Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ սահմանների մեջ։ Այսօր ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը` խոսելով Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի հիմքում 1991թ–ի Ալմա Աթայի հռչակագիրն ընդունելու վերաբերյալ Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության մասին։

«Գորիս-Կապան մայրուղին, որը 2020թ–ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ անցավ Ադրբեջանի վերահսկողությանը, այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես նաև չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010թ–ին ՀՀ ԱԺ–ի կողմից ընդունված «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- նշեց Ալեքսանյանը։

Հակադարձմանը, թե այդ ճանապարհը 30 տարի եղել է ՀՀ սահմաններում, իշխանական պատգամավորը պատասխանեց, որ Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը ՀՀ իշխանություններին թույլ է տվել 30 տարի անել այն, ինչ իրենք արել են։

«Եթե որպես արգումենտ բերվում է այն, որ «այն ժամանակ արվում էր», ապա այն ժամանակ արվում էր այն, որ ՀՀ ամբողջ պետական բյուջեն զիջում էր Ադրբեջանի միայն ռազմական բյուջեին, ու բնական է, որ այդ բյուջեով ձեռք բերված զինամթերքը մի օր կրակելու էր»,-նշեց Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։