ԵՄ առաքելության տեղակայման օրերի հստակություն չկա. ՔՊ պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած պատարագը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

Արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է զսպել Ադրբեջանի հետագա գործողությունները: ԱԺ ճեպազրույցում այս հարցը տրվեց ՔՊ պատգամավորներին:

«Այո՛, Ադրբեջանը պետք է դուրս գա այս տարածքից, որովհետև ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ: Այդ առաքելությունը, մեր կարծիքով, կնպաստի կայունացմանը և լրացուցիչ ևս մեկ զսպող գործոն կլինի ադրբեջանական հնարավոր ագրեսիայի համար»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

Թե հստակ երբ է տեղակայվելու առաքելությունը, հայտնի չէ:

«Քննարկման փուլում է, բայց պետք է տեղի ունենա հոկտեմբերին: Ակնկալում ենք մինչև ամսվա վերջ»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ զորքերի հետքաշման պահանջը նաև միջազգային գործընկերների գլխավոր շեշտադրումներից է:

«Ֆրանսիական, ամերիկյան կողմից վերջերս հնչեց զորքերի հետքաշման պահանջ: Թե ինչու սա արձանագրված չէ այս հայտարարության մեջ, որովհետև արձանագրված են մեխանիզմներ, որոնք պետք է բերեն դրան: Իսկ մի շարք այլ հայտարարություններում սա արձանագրված է»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։