«2 երեխա ընկնում էին ջուրը, խեղդվեին, ո՞վ էր պատասխան տալու». Մասիսի բնակիչներն ահազանգում են համայնքային խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Արարատի մարզի Մասիս քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 22/1 շենքի բնակիչներն ահազանգում են․ մեկ տարուց ավելի է՝ կոյուղատարը քանդել են, կոյուղաջրերը կուտակվում են փոսի մեջ և ամբողջ թաղամասում գարշահոտություն է տիրում։ Բնակիչները հոտից անգամ քնել չեն կարողանում։

Ամեն օր համայնքապետարան են գնում, բայց խնդիրը, ասում են, չի լուծվում։ Համայնքապետարանից պնդում են՝ այն «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տիրույթում է։

«Մեկը մյուսի վրա է գցում, չենք հասկանում՝ ով պիտի լուծի այս խնդիրը»,- ասում են բնակիչները։

Տիկին Գյուլնարան երկրի ղեկավարին է հարց ուղղում՝ մի օր կապրի՞ այդ գարշահոտության մեջ։

Մասիսի փոխքաղաքապետ Նորայր Հակոբյանն ընդունում է՝ քաղաքում կոյուղագծերի խնդիր իսկապես կա, մյուս կողմից էլ սպասարկող կազմակերպությունը՝ «Վեոլիա ջուր»-ը, չի շտապում լուծել այդ խնդիրները։

Բնակիչներին մեկ այլ խնդիր էլ է անհանգստացնում՝ թաղամասին հարակից ջրանցքի վիճակն ու կուտակված աղբը։ Նրանց խոսքով՝ ընտրություններից առաջ՝ քարոզարշավի ժամանակ, տարբեր ուժերից տարբեր ժամանակներում եկել, խոստումներ տվել են, բայց ընտրվելուց հետո խնդիրներն այդպես էլ լուծում չեն ստացել։ Փոխքաղաքապետ Հակոբյանը հակադարձում է՝ բնակիչներին տված բոլոր խոստումները փուլ առ փուլ կատարելու են։

Տարածքում նաև խմելու ջրի խնդիր կա․ ստիպված են գնել խանութից։ Ասում են՝ եթե ինչ-որ մեկն առանց եռացնելու ծորակից համարձակվի ջուր խմել, փորլուծություն է ունենում։ Գրավոր դիմել են «Վեոլիա ջուր», պատասխանել են՝ խմելու ջրի որակը նորմալ է։

Պարզաբանում ստանալու համար Factor TV-ն կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ։ Կարճ հեռախոսազրույցի ընթացքում ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանն ասաց, որ Մասիս քաղաքին մատակարարվում է Արզականից եկող ջուր, որի որակը կասկածի տակ դնել չեն կարող։

«Ինչո՞ւ են բողոքում, սովորության համաձա՞յն»,- ասաց Մուրադ Սարգսյանը։

Այդուհանդերձ, այս և կոյուղատարի հետ կապված հարցերով Սարգսյանը հորդորեց դիմել գրավոր՝ խոստանալով օրվա ընթացքում պատասխանել։ Հարցումն ուղարկեցինք, բայց «Վեոլիա ջրից» պատասխան այդպես էլ չստացանք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան