44-օրյա պատերազմից հետո պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահությունն անկում ապրեց․ Գոռ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Մեր թե՛ հասարակությունը, թե՛ քաղաքական դաշտը, թե՛ մասնագիտական շրջանակները փոքր-ինչ գերագնահատում են տեղեկատվության քաղաքականության արդյունավետությունը և դերակատարությունն այն իրավիճակում, որտեղ մենք գտնվում ենք,- այսօր հրավիրված «Հիբրիդային պատերազմ. Տեղեկատվական դիվերսիաների թիրախներն ու դրա դեմ պայքարի քայլերը» թեմայով հանրային բաց քննարկման ժամանակ նկատեց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» (ՊՈԱԿ) տնօրեն Գոռ Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ առկա են այնպիսի խնդիրներ, անվտանգային մարտահրավերներ, որոնք գոյություն ունեն իրական դաշտում, ֆիզիկական անվտանգությանն են վերաբերվում, բայց շատ հաճախ մենք ակնկալում ենք, որպեսզի տեղեկատվական անվտանգությունը կարողանա փոխարինվել ֆիզիկական անվտանգությամբ:

«Այսինքն՝ սահմանային բնակավայրում քաղաքացին իրականում ունի ֆիզիկական անվտանգության խնդիր, մենք շատ հաճախ ակնկալում ենք, որ տեղեկատվական անվտանգությունը կարողանա հանգստացնել այդ քաղաքացիներին, ընդհանուր մեր երկրի բնակչությանը տրամադրել, որ որևէ խնդիր չկա, մի լարվեք:

Զարմացած էի, երբ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ ԱԺ-ում վարչապետին առաջինն ուղղեցին հարց, որը վերաբերում էր տեղեկատվական անվտանգությանը: Հնարավոր չէ Վերիշեն գյուղի բնակչին ապահովել տեղեկատվական անվտանգությամբ, երբ իր կամ կողքի շենքը կամ բնակարանը հրթիռակոծվում է: Իմ համոզմամբ՝ սրան պետք չէ վերաբերվել՝ որպես ցավազրկողի: Եթե քո մարմնի մի մասը ցավում է, պետք չէ ակնկալել, որ տեղեկատվական անվտանգությամբ կամ հանրային իրազեկմամբ կարելի է վնասված այդ մասը բուժել: Սրանք տարբեր հարցեր են»:

Ծառուկյանի դիտարկմամբ՝ շատերն ունեն գերագնահատված ակնկալիքներ, չնայած կա ֆիզիկական վտանգ, բայց ուզում են՝ իրենց անհոգ կյանքով ապրել: Նա շարունակեց. «Եվ դրանում մեղադրում են տեղեկատվական անվտանգություն ապահովողներին, թե ինչու չեք ապահովում մեր տեղեկատվական անվտանգությունն իրական խնդիրներից: Պետք է պարզապես խուսափել սրանից»:

Բանախոսի կարծիքով՝ ՀՀ-ում տեղեկատվական խնդիրներն ավելի խորացան պաշտոնական տեղեկատվության նկատմամբ ճգնաժամի ձևավորումից, որը ստեղծվեց 2020-ի պատերազմից հետո. «Պաշտոնական տեղեկատվության նկատմամբ վստահության խիստ անկում նկատվեց, և մենք ստիպված էինք մանր քայլերով վերականգնել որոշակի վստահություն: Իրականում, եթե լիներ կատարյալ իրավիճակ, գուցե կարճ ժամանակում հնարավոր լիներ վերականգնել»:

Մանրամասները՝ տեսանյութում։