«ՀՀ-ն ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում․ դրա հեղինակը Քոչարյանն ու Օսկանյանն են»․Փաշինյան

Լուրեր

02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բոլորը

Ես հասկացա, որ մարդիկ կան, որոնք մեզ մեղադրում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչելու մեջ։ Էլի հստակ ասեմ։ Արդյոք ՀՀ որևէ իշխանություն Ղարաբաղը ճանաչե՞լ է Ադրբեջանի կազմում։ Ո՞րն է եղել։ Այո, ՀՀ-ն Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ճանաչել է, և դա իրականացվել է ձեր հիշատակած Վարդան Օսկանյանի հեղինակությամբ»,- այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի հրապարակած հոդվածին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն պահին, երբ ՀՀ-ն ընդունել է «մադրիդյան սկզբունքները» որպես բանակցությունների հիմք, այդ պահից ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում»,- նշեց Փաշինյանը։

Փաշինյանը պնդեց, որ այս մասին ԱԺ ամբիոնից մի ժամ ելույթ է ունեցել և որևէ բովանդակային հակադարձում չի լսել․ «Մեկը չի ասել՝ չէ, ուստի հիմա պետք չի հիստերիկ հայտարարություններ անել։ Ավելին՝ Վարդան Օսկանյանն է հրապարակային ՀՀ-ին ճանաչել օկուպանտ։ ՀՀ-ն Օսկանյանի և իր ղեկավարի այս երկու գործողությունները չի կարողացել հաղթահարել մինչև այսօր։ Հիմա փորձում ենք կառավարել այդ հայտարարության հետևանքները, որովհետև այդ ժամանակ ոչ թե Օսկանյանն ու Ռոբերտ Քոչարյանն են Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս, այլ ՀՀ-ն։ Դա եղել է 2007-ին, և դա եղել է իշխանության փոխանցման կոմբինացիայի մաս»։

Ըստ Փաշինյանի՝ Սերժ Սարգսյանը և Էդվարդ Նալբանդյանը նույնպես Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս․ «Ռոբերտ Քոչարյանն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս՝ այն դուրս թողնելով բանակցային գործընթացից՝ 99թ․-ին վավերացնելով Ստամբուլյան խարտիան…այդ ո՞ւմ վրա են ինչ ուզում բարդել»։

Մանրամասները՝ տեսանյութում։