Իշխանությունը գիտեր՝ Ադրբեջանը հարձակվելու է․ ինչո՞ւ են Սոթքի զորամասում զինվորները քնած եղել, ռումբերից կիսամերկ մազապուրծ փախել են․ Թագուհի Թովմասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ադրբեջանի բանակի վայրագությունները հայ ռազմագերիների նկատմամբ շարունակաբար դատապարտվում են միջազգային հանրության կողմից։ ԵՄ-ն պահանջում է Բաքվից հետ քաշել զորքերն ու հետաքննել նախօրեին տարածված տեսանյութը՝ գերիների գնդակահարության կադրերով։

Եվրախորհրդարանում ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը բառացի ասել է․ «Պարզապես ակնհայտ է, որ Ադրբեջանի հրթիռներն ու անօդաչուները թիրախավորել են Հայաստանի տարածքը՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ, և սա բացարձակապես անընդունելի է։ Սա Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի խախտում է, և հիմա զորքերն այնքան մոտ են կանգնած իրար, որ նոր հակամարտության վտանգ կա»։

Նույնաբովանդակ էր նաև ԱՄՆ-ի դատապարտումը՝ զորքերը հետ քաշելու պահանջով։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ այսպիսի գնահատականները քայլ առաջ են՝ 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային արձագանքի համեմատ, սակայն ինքը դրանք անբավարար է գնահատում։

«Այն ժամանակ աշխարհը մեզ մենակ էր թողել, հիմա, քանի որ ՀՀ-ի տարածքի նկատմամբ են հարձակումները, կարծես աշխուժություն կա աշխարհում։ Բայց ինձ համար սրանք բավարար չեն։ Քանի դեռ ես չեմ տեսել Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ, այս խոսքերն էլի սին են։ Անընդհատ անհասցե պահանջներ հնչեցնելը չի կարող զսպել Ադրբեջանին և նրա ծավալապաշտական նկրտումներն ու ագրեսիան զսպել»,- ասում է ընդդիմադիր պատգամավորը՝ կոնկրետացնելով, որ Ալիևի նկատմամբ անհրաժեշտ են նույնպիսի պատժամիջոցներ, ինչպիսիք կիրառվում են սագրեսոր Ռուսաստանի նկատմամբ։

Թագուհի Թովմասյանի ղեկավարած ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը փաստագրել է ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքները Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում և պատերազմական հանցագործությունների մասին ապացույցները ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպություններին։ Նրանցից ստացվել են օպերատիվ արձագանքներ։ Որոշ կառույցներ արդեն քայլեր են իրականացնում։ Ըստ պատգամավորի՝ Եվրախորհրդարանն այս առումով բավականին ակտիվ է։

«Հայաստանը կանգնած է շատ կոնկրետ ցեղասպանության վտանգի առաջ՝ այդ ձեռագիրը չի փոխվել։ Իրենք կարող են կտտանքների ենթարկել հայերին, զբաղվում են դիակապտությամբ, կանանց դիակներն են խոշտանգում։ Այսինքն՝ ոչինչ չի փոխվել թուրքերի ձեռագրում։ Երբ ծանոթանում եմ ադրբեջանական բանակի ներքին կանոնադրություններին, այդ ջոկատներից պահանջվում է հայերի հետ այդպես վարվել։ Դա իրենց աշխատանքի մասն է՝ խոշտանգել, նկարել դա, որպեսզի հերոսացվեն»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Ադրբեջանական ագրեսիայից ամենաշատը տուժել է Սոթքը, որի մոտ 130 տներից 60-ում անհնար է ապրել։ Թագուհի Թովմասյանն արձանագրել է, որ մարդիկ գիշերում են ավտոմեքենաների մեջ և, ըստ նրա, պետությունը պարտավոր է նրանց ապահովել բնակարաններով՝ մինչև իրենց տների վերականգնումը։ Մինչ այժմ մարզային պատասխանատուներ այցելել են վնասված բնակավայրեր, բայց հատկացված ֆինանսական միջոցները պատգամավորն անբարար է համարում։ Պատերազմական իրավիճակներում նաև ականատես ենք լինում անսպասելի պատմությունների։

«Ուզում եմ մի շատ տխուր և ամոթալի իրավիճակի մասին խոսել․ երբ Սոթքի բնակիչները՝ կանայք և երեխաները, փախել են այդ ռմբակոծություններից, որպեսզի փրկվեն, այդ բնակարանները թալանվել են հայերի կողմից։ Դա խայտառակ պատմություն է և որևէ արդարացում չի կարող ունենալ»,- պատմեց պատգամավորը՝ պահանջելով իրավապահներից հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել այդ հանցագործությունները կատարողներին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան