Դավիթ Տոնոյանի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու դատավոր Վահե Դոլմազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Դավիթ Տոնոյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնելու նրա գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանին։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

Խնդիրն այն է, որ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը դատավոր Վահե Դոլմազյանին մակագրվել է ոչ թե համակարգչային ծրագրով, այլ ձեռքով։ Պաշտպանն ասում է՝ իրենք դատավոր Վահե Դոլմազյանի անձի հետ կապված խնդիր չունեն, բայց միևնույն ժամանակ հիշեցնում, որ դատավոր Դոլմազյանը ոչ վաղ անցյալում մեղադրող է եղել։

Նշենք, որ Վահե Դոլմազյանը Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով դատավոր է նշանակվել 2022 թվականի օգոստոսի 8-ին։ Մինչ այդ եղել է դատախազ։ Հանրությանն առավել հայտնի է որպես ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արաքս Մամուլյան