Բնակֆոնդի մաշվածությունը զգալիորեն մեծացել է․ 3-րդ և 4-րդ կարգի մաշվածություն ունեցող 600 շենք կա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
Բոլորը

«Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենք»-ի նախագծի նպատակն է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասին ՀՀ կառավարության համար լիազորող նորմերի սահմանումն է: Ազգային ժողովում ներկայացնելով նախագիծը՝ այս մասին նշեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

Ղուլարյանի խսքով՝ հետխորհրդային տարիներին բնակֆոնդի անվտանգ շահագործման ուղղությամբ համակարգված լայնածավալ աշխատանքներ չեն իրականացվել։

«Բազմաբնակարան շենքերի սեփականատերերի կողմից ևս պարտադիր նորմերը չեն կատարվել անհրաժեշտ ծավալով և որակով։ Խնդիրների լուծումն ավելի շուտ կրել է իրավիճակային բնույթ։ Դրա հետևանքով՝ զգալիորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը։

Մասնավորապես՝ մարզերից և Երևան քաղաքից հավաքագրված տվյալների համաձայն՝ Հանրապետությունում առկա է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող՝ 3-րդ և 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 600 բազմաբնակարան շենք: Այսինքն՝ առկա տվյալների համաձայն՝ անբավարար տեխնիկական վիճակում է գտնվում Հանրապետության մոտ 19 հազար բազմաբնակարան շենքերի 3,2 տոկոսը։

Հանրապետության բնակավայրերում առկա է նաև քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող ավելի քան 1200 անհատական բնակելի տուն, որից մոտ 1000-ը՝ բնական աղետների հետևանքով)»,- նշեց Ղուլարյանը։

Հայեցակարգի հիմնական նպատակն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման համար 2021-2023 թվականների ընթացքում իրավական հիմքերի ստեղծումն է՝ հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրում ներառված իրավական ակտերի մշակման միջոցով, հիմնախնդրի կանոնակարգման համար լուծումների առաջադրումը, պետական քաղաքականության հիմնական մոտեցումների հստակեցումը և այդ մոտեցումների արդյունավետությունը, հասցեականությունը, առաջնահերթությունների ապահովումը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է անբավարար տեխնիկական վիճակում գտնվող (ուժեղացման և վերակառուցման՝ 3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող և քանդման ենթակա վթարային՝ 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման նպատակով սահմանել լիազորող նորմեր Կառավարության համար:

Մանրամասները՝ տեսանյութում։