Փաշինյանը՝ Հնդկաստանից զենք ձեռք բերելու մասին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

Այսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններին։

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել, չեմ ուզենա ասել», – նշեց Փաշինյանը՝ Հնդկաստանից զենք ձեռք բերելու մասին մամուլի հրապարակումների առնչությամբ։

Փաշինյանը նաև վստահեցրեց, որ ակտիվ քայլեր են ձեռնարկվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի համագործակցության շրջանակն ընդլայնելու համար։

«Մենք այդ ուղղությամբ շատ ակտիվ և ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում։ Դա հեշտ գործ չէ», – հավելեց Փաշինյանը։

«Մարդիկ կան, որ հարցազրույցներ են տալիս, ասում են՝ մենք սա արեցինք, այն արեցինք, ես կուզեի, որ մենք մետաղի ջարդոնի ներկրումը չշփոթենք սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ: 60-ականների, 80-ականների զենքերի ներկրումը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրման հետ պետք չէ շփոթել»,- ասաց վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում։