Մակրոնը զորակցել է Էրդողանին բռնապետ անվանած «Le Point» ամսագրին

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցություն է հայտնել «Le Point» հանդեսին, որի  շապիկին հայտնվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը՝  «բռնապետ» գլխագրով. տեղեկացնում է ermenihaber-ը:

Ֆրանսիայի Ավինգոն քաղաքում տեղի թուրքական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել, որի ժամանակ տարբեր տեղերի ցուցափեղկերից ապօրինաբար հանել են ամսագրի վերջին համարի մասին ծանուցող ազդագրերը:

Այդ կապակցությամբ խիստ դժգոհություն է հայտնել Մակրոնը՝ «Twitter»-ում  գրելով. «Ֆրանսիայում խիստ անընդունելի է Le Point հանդեսի ազդագրերի հետ այդ կերպ վարվելը, ինչ է թե դրանք դուր չեն գալիս ազատության թշնամիներին։ Մամուլի ազատությունը անգին է։ Եթե մամուլի ազատություն չլինի, ապա կլինի բռնապետություն»։

Հիշեցնենք, որ թեմայի առնչությամբ մեկնաբանություն էր արել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ  Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ  Քալընը։ 

«Մենք լավ գիտենք նմանատիպ հարձակումների նպատակը։  Արդեն անցել են այն օրերը, երբ Թուրքիան ձեզանից հրահանգ էր ստանում։ «Բռնապետ» ասելով՝ դուք այլևս չեք կարող հետ բերել այդ օրերը»: