Ռոբերտ Քոչարյանը չի մերժել․ գուցե միայն Լևոն Տեր-Պետրոսյա՞նը մերժողը լինի, մնացյալը համաձայնվեն․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը Factor TV-ին տված հարցազրույցում մեկնաբանում է ՀՀ ներքաղաքական իրավիճակը, մասնավորապես՝ ՀՀ և ԼՂ նախկին նախագահների հանդիպումները, և բացահայտում, թե ինչպիսի որոշում է ինքն ակնկալում՝ որպես արդյունք։ 

-Պարո՛ն Պողոսյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից այն տպավորությունն ենք ունենում, որ նա կատեգորիկ մերժում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը․ «Ի՞նչ մտքեր են հնչեցվում հիմա․ միավորվենք, որ օգնենք ծանր որոշումների կայացմանը։ Կոնսոլիդացիան իրականացնում են ժողովրդին հաղթանակի մղելու համար, կապիտուլյացիայի համար պետք է դեկոնսոլիդացիա»։ Եվ նա առաջին նախագահին անգամ քննադատեց, թե նրան պետք է անզորության զգացում առաջանա։ Ձեր գնահատմամբ՝ ողջամիտ չէ՞ր լինի, այդուհանդերձ, որ այն որոշումները, ենթադրաբար, պետք է ստորագրվեն ՀՀ անունից բանակցություններում, կայացվի համախմբի անունից, որովհետև բոլոր նախագահները, մեկը՝ շատ, մյուսը՝ քիչ, ունեն պատասխանատվություն այսօրվա համար, լինի լավ, թե՝ վատ։ 

-Թույլ տվեք հարցը մի քանի մասի բաժանենք, որ ճիշտ ընկալվի։ Ես չեմ լսել, որ որևէ մեկը մերժել է որևէ մեկի առաջարկը, քննարկումը շարունակվում է։ Հասկանալի է, որ Վեհափառը ցանկանում է շարունակել, երրորդ նախագահն էլ է ասել, որ պատրաստ է հանդիպել, Ռոբերտ Քոչարյանն էլ է ասել, որ պատրաստ է հանդիպել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է ասել, որ պատրաստ է հանդիպելու գնալ, վստահ եմ՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանն էլ են պատրաստ։ Այսինքն՝ մերժել բառը․․․

-Ռոբերտ Քոչարյանը բառացի ասել է, որ կատեգորիկ անընդունելի է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ կոնսոլիդացիայի մասին հնչեցրած առաջարկը։

-Մերժել բառը, որը ֆորմատին է վերաբերվում, չի եղել։ Հիմա ի՞նչ են իրենք քննարկելու․․․ մնացածը չեն ասել, թե իրենք ինչ են առաջարկել։ Այնպես որ՝ ես վստահ չեմ՝ միայն ի՞նքն է մերժել, թե՞ մնացածն էլ են մերժել։ Հինգ մարդու չեն խոսեցրել, որոշել ենք միայն երկուսի մասով․․․ Իսկ կարո՞ղ է՝ մնացյալ վեցը համաձայն են լինելու, միայն Լևոն Տեր-Պետրոսյա՞նն է մերժողը լինելու։ Նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, կարծես, ասել է դրա մասին, ասել է՝ հնարավոր է՝ ինքը համոզի մյուսներին, հնարավոր է և՝ մյուսները իրեն համոզեն։ Իսկ որտեղի՞ց է որոշվել, որ ինչ-որ մի բան պետք է ստորագրվի։ Այ՝ տեսեք, նույնիսկ առաջին նախագահն էր ասում՝ ոչ ոք դա չգիտի, ես էլ չգիտեմ։ Իսկ ո՞վ ասաց, որ բան է ստորագրվելու։ Կարող է՝ վերջում պարզվի՝ մեր իշխանություններն այնպիսի քաղաքականություն են տանում, որ ոչինչ չի ստորագրում՝ լավ գիտակցելով, որ ստորագրելը իրավունքից զրկել է։ Իսկ ո՞վ է ասել․․․ միգուցե, չեն միավորվելու՝ վատ փաստաթղթերը ստորագրելու, շարունակելու, համատեղ ուժեղացնելու և, միգուցե, մի օր կոնսոլիդացիա կլինի, երբ Հայաստանը կհասնի հաջողությունների, որ Ադրբեջանին նորից կապիտուլյացիայի ենթարկենք։ Ի՞նչ եք շտապում, ինչ-որ տե՞ղ եք շտապում։ Ձեր սերունդների տեղը որոշել եք ինչ-որ բա՞ն ընդունել։ Ո՞վ է այդ իրավունքը տվել։ Այդ մտածելակերպի մեջ է խնդիրը՝ հարցի ձևավորման։

-Ռոբերտ Քոչարյանը բառացի է ասել՝ կատեգորիկ անընդունելի է Տեր-Պետրոսյանի առաջարկը։ 

–Ճիշտ է ասում՝ իսկ ո՞վ է ասել, որ վատ որոշումների համար պետք է համախմբվել, հասկանալու, թե որն է վատը։ Այդ որևէ վատը բոլորս գիտենք՝ դա կոչվում է Հայաստանի Հանրապետության վերացում։ Մարդն ինքը նկարագրեց, ասաց՝ վեց ամիս։ Հիմա ուզում եք՝ գնանք, բոլորս ստորագրենք, որ ՀՀ-ն վեց ամիս անց վերանո՞ւմ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան