Վարչապետի ելույթը ՄԱԿ-ում «Խաղաղության դարաշրջան»-ի հոգեհանգստի ելույթ էր․ Ռոբերտ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

«Այս իրավիճակում անտեսել անվտանգային հարցերը սեփական ուժերի շրջանակներում, ուղղակի հանցավոր անգործություն է»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«ՄԱԿ-ում վարչապետի ելույթը «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր։ Իրականում իր բովանդակությամբ սա նշանակում էր, որ այդպիսի սպասելիքներ չկան, «պանիխիդայի» ժամանակ հանգուցյալին ոչ-ոք առողջություն չի ցանկանում, ուղղակի պետք է այդ էջը փակել և բացել նոր էջ՝ այլ հիմքերի վրա հենված»,- նշեց Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ այս ամենը օրինաչափ հետևանքն է այն քաղաքականության, որը տարվել է Հայաստանում 2018-ից։

Քոչարյանի դիտարկմամբ՝ Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանում շեշտակի նվազել է. «Մենք՝ ինքներս հասցրել ենք «պլենտուսի» մակարդակի»։

Ռ. Քոչարյանը կրկնեց ավելի վաղ արած հայտարարությունը, այն է՝ մենք բանակցությունների վրա ենք, և ոչ թե այդ սեղանի շուրջ։

«Թույլերին և նվնվացողներին ոչ ոք չի սիրում, ոչ ոք այդ մարդկանց հետ ընկերություն չի անում. նույնը միջազգային հարաբերություններում է: Մուրացկաններին ինչ-որ բան տալիս են խղճահարության պատճառով, այլ ոչ թե հարգանքի: Չի կարելի պետությանը մուրացկան սարքել, եթե մենք ուզում ենք, որ մեր պետության և պետականության հանդեպ լինի հարգանք»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ սեպտեմբերի 22-ին հանդիպում էր տեղի ունեցել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի և ՀՀ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, ինչպես նաև ԼՂՀ նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի միջև, որի ընթացքում, ըստ հաղորդագրության՝ կայացել էր «շահագրգիռ քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ և որոշում էր կայացվել շարունակել հանդիպումները»։

Ավելի վաղ՝ «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում Ռոբերտ Քոչարյանը փակ հանդիպում էր ունեցել իր մի խումբ համախոհների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում։