Մի շարք լրագրողական կազմակերպություններ պահանջում են գումարել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նիստ և գնահատական տալ պատգամավորների վարքագծին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մի շարք լրագրողական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ պահանջելով գումարել էթիկայի հանձնաժողովի նիստ և գնահատական տալ պատգամավորների վարքագծին։

Սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովում կրկին կոնֆլիկտ է առաջացել իշխող խմբակցության պատգամավորների և խորհրդարանում հավատարմագրված որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև։ Այսպես՝ վեճի են բռնվել «MediaHub.am» լրատվական կայքի թղթակից Անի Գևորգյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Մասնավորապես՝ վերջինս հեռախոսով հարվածելու սպառնալիք է դրսևորել, Անի Գևորգյանն էլ ասել է, թե այդ պատգամավորի տեղը փողոցում է։ Լարվածություն է առաջացել նաև «Yerevan.Today»-ի թղթակից Սյուզի Բադոյանի՝ ՔՊ-ական պատգամավորների հետ շփվելու ընթացքում։
Ավելի ուշ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իրավապահներին հրահանգել է այս երկու լրագրողներին հեռացնել խորհրդարանի շենքից, ընդ որում՝ Անի Գևորգյանը դուրս է բերվել ուժի կիրառմամբ, քաշքշել են «Yerevan.Today»-ի օպերատոր Գեղազնիկ Հովակիմյանին, դուրս հրավիրել նաև «MediaHub.am»-ի օպերատոր Էրիկ Թովմասյանին։ Խորհրդարանի ղեկավարի այս քայլը կամայական է և անթույլատրելի, քանի որ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողի նկատմամբ որևէ սահմանափակում չի կարող կիրառվել բանավոր ցուցումով, առանց քննարկման և համապատասխան որոշում կայացնելու։

Նույն օրը, ավելի վաղ, մայրաքաղաքի Դեմիրճյան փողոցում կազմակերպված բողոքի ակցիան լուսաբանելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «24lurer.am»-ի թղթակից Արթուր Հայրապետյանը։ Ոստիկանության ծառայողները լրագրողի ձեռքից խլել են հեռախոսը, նրան ասֆալտին գցել ու հարվածներ են հասցրել, ապա՝ անօգնական թողնելով հեռացել։ Ի դեպ, Արթուր Հայրապետյանը նախապես ցույց է տվել լրագրողական բեյջը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում վերոհիշյալ միջադեպերի կապակցությամբ և պահանջում ենք՝

• ԱԺ ղեկավարությունից և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել սեպտեմբերի 15-ին խորհրդարանում տեղի ունեցած կոնֆլիկտը, այդ առնչությամբ գումարել էթիկայի հանձնաժողովի նիստ և գնահատական տալ պատգամավորների վարքագծին։ Այսօրվա ճգնաժամային, պատերազմական իրավիճակում լրացուցիչ ներքին լարվածություններից խուսափելու համար առավել զսպվածություն և հանդուրժողականություն ցուցաբերել լրատվամիջոցների ներկայացուցիչների հանդեպ։ Ապահովել բարենպաստ պայմաններ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողների գործունեության համար։

• ՀՀ ոստիկանությունից` անկողմնակալ ծառայողական քննություն իրականացնել, բացահայտել իրենց լիազորությունները չարաշահած, լրագրողին ծեծի ենթարկած ծառայողներին և նրանց պատասխանատվության ենթարկել։ Միաժամանակ խստորեն հրահանգել չմիջամտել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքին և անվտանգ պայմաններ ստեղծել նրանց գործունեության համար։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ