«Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի, «բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում. «Հրապարակ»

Լուրեր

14.10.2026 | 14:53
Բաքուն Իրանին և Թուրքիային մեղադրում է Ադրբեջանի դեմ տեղեկատվական հարձակումների մեջ
14.10.2026 | 14:42
ԵՄ-ն Ուկրաինային 2,86 մլրդ եվրո է հատկացնում՝ ԱԹՍ-ների, հրթիռների և մարտի դաշտում առկա հրատապ կարիքների համար
14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Խորհրդարանի «Ելք» խմբակցությունը դեռ ղեկավար չունի։ «Բանավեճն» ընթանում է Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան տանդեմում։ Որոշումները «Ելք»-ում կայացվում են կոնսենսուսով․ եթե որևէ մեկը չի համաձայնում, որոշում չի ընդունվում։

Թիմն սպասում է Արամ Սարգսյանին, սակայն մինչ այդ ևս մեկ դիսկուրս է սկսվել «Ելք»-ում․ Էդմոն Մարուքյանին առաջարկվել է դառնալ մեկ կուսակցություն և այդպես գնալ ընտրությունների, նա չի համաձայնել, «ՔՊ»-ն ասել է, որ իրենք միայնակ կգնան։ «Ելք»-ում իսկապե՞ս կան լուրջ տարաձայնություններ՝ հարցրինք Լենա Նազարյանին։

««Ելք»-ում միշտ կան տարաձայնություններ, եղել են ու կլինեն, և դա նորմալ է․ մենք միշտ ենք ունեցել բազմակարծություն»։ Որպես ֆրակցիայի նախագահ՝ Դուք Ձե՞զ եք ավելի հարմար գտնում, թե՞ Էդմոն Մարուքյանին։ «Եթե ինձ եք հարցնում, իհարկե՝ ինձ»։

Ոչ Էդմոնի՞ն։ «Դե, կարելի է այդ տարբերակը նույնպես քննարկել, ես կարծում եմ՝ խմբակցության բոլոր անդամներն էլ իրավունք ունեն հավակնելու այդ պաշտոնին․ կնստենք սեղանի շուրջ և կորոշենք»։ Կլինի քվեարկություն, կոնսենսուսո՞վ, թե՞ քաղաքական որոշմամբ։

«Թվային մեծամասնության ճանապարհով մենք երբեք չենք գնացել, բոլոր որոշումները կայացրել ենք կոնսենսուսով․ այդ ճանապարհով կգնանք»»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: