Օրենքում փոփոխություններ՝ բանակում չծառայած և ՀՀ քաղաքացիություն ստացած սպորտսմենների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Այսօր ԱԺ նիստում ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում» լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պարտադիր զինծառայությունից ազատել այն մարդկանց, որոնք հրավիրվել են Հայաստան՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, ստացել ՀՀ քաղաքացիություն, հետո հավաքականից դուրս եկել ու այլևս հանդես չեն գալիս ՀՀ դրոշի ներքո։

«Մենք կմաքրենք մի պատկառելի ցուցակ՝ 18 ֆուտբոլիստ, 2 բասկետբոլիստ, որոնք ժամանակին խաղացել են Հայաստանի հավաքականներում: Հիմա օրենքի հետ խնդիր ունեն ու իրենց երկրներում պարբերաբար բերման են ենթարկվում, միջամտում ենք, խնդրում ենք ազատ արձակել:

Օրինակ, մեր Ֆուտզալի հավաքականի ավագը՝ Վադիմիր Սանոսյանը պարբերաբար ՌԴ-ում խնդիրներ է ունենում, ստիպված ենք լինում միջամտել:

Սրանով անցյալն ենք մաքրում, հիմա արդեն կառավարության որոշումներով այդ հարցերը կարգավորված են, խնդիրներ չենք ունենում: Խնդրում եմ նախագիծն ընդունել և հնարավորություն տալ մարդկանց հանգիստ ապրել»,- նշեց Գիլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։