Ինձ որևէ մեկը չի հարցրել՝ որևէ բան արե՞լ ես, որ պատերազմում հաղթենք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«2020 թ. պատերազմից հետո ինձ ուղիղ և հրապարակային հազարավոր հարցեր են ուղղվել հիմնականում այն մասին, թե ինչ եմ արել պատերազմը կանգնեցնելու համար։ Որևէ մեկ չի հարցրել՝ իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար»,- ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխան ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով՝ ես անընդհատ սպասում էի, սպասում էի, լավ մեկը կասի՝ լավ, դու վարչապետ ես, երկրի ղեկավար ես․․․։

«Ուր գնում ես, բա` ի՞նչ ես արել կանգնեցնելու համար, Շուշին կտայ՞իր, թե՞ չպիտի տայիր, Շուշին հայկական էր մնալո՞ւ, թե՞ չէր մնալու։ Մի անգամ լսե՞լ եք, ես չեմ հիշում։ Բոլորը հարցրել են՝ ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար՝ իմանալով պատերազմը կանգնեցնելու գինը, քաղաքական գինը։

Ոչ մեկը 2020-ի 44–օրյա պետրազմից հետո ոչ մի հարց, ոչ մի հարց ոչ մի ֆորմատով՝ ո՛չ հրապարակային, ո’չ ոչ հրապարակային չի հնչել՝ բա որևէ բան արե՞լ ես, որ պատերազմում պաշտպանության բանակը, օրինակ, հաղթի, արե՞լ ես որևէ բան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս մտածողությյունը բերում է հետևանքների։

Մանրամասները՝ տեսանյութում։