Բոլոր ժամանակների իշխանավոր Գագիկ Հարությունյանը որոշել է ետ չմնալ ավտոշուկայի վերջին նորամուծություններից. «Ժողովուրդ»

Լուրեր

13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
Բոլորը

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ պետական բյուջեից ահռելի միջոցներ են տրամադրվել նորաստեղծ Բարձրագույն դատական խորհրդի համար մեքենաներ գնելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օրեր առաջ «ՀՀ դատական դեպարտամենտ» ՊԿՀ-ն նորաստեղծ բարձրագույն դատական խորհրդի համար գնել է երկու մեքենա՝ այդ նպատակով ծախսելով 38 մլն 56 հազար 750 դրամ՝ մոտ 80 հազար դոլար: Մայիսի 7-ին դատական դեպարտամենտը պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ, ըստ որի, ԲԴԽ-ի համար գնվել են 2018թ. արտադրության «Toyota LC Prado 4.OL Business+ (6G)» մակնիշի մեկ ավտոմեքենա՝ 27 մլն 695 հազար դրամ կամ մոտ 60 հազար դոլար արժողությամբ, եւ «Toyota corolla 1.6L elegance plus» մակնիշի ավտոմեքենա՝ 10 մլն 361 հազար 750 դրամ կամ ավելի քան 21.5 հազար դոլար արժողությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մոտ 60 հազար դոլար արժողությամբ մեքենան սպասարկելու է ԲԴԽ նախագահ, ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին: Փաստորեն, բոլոր ժամանակների իշխանավոր Գագիկ Հարությունյանը որոշել է ետ չմնալ ավտոշուկայի վերջին նորամուծություններից, եւ հիմա նրա համար որոշել են գնել ամենաճոխ մեքենաներից մեկը: Միայն թե դժվար է ասել՝ նոր մեքենան ինչպես կնպաստի նրա պաշտոնական լիազորությունների իրագործմանը, առավել եւս, երբ Հարությունյանի լեգիտիմությունը կասկածի տակ է:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում առիթ ունեցել է անդրադառնալու այդ հանգամանքին: Մեկ փաստ էլ. ՀՀ դատական դեպարտամենտի համակարգի հաշվեկշռում հաշվառված է 32 անուն ավտոմեքենա, որոնք բոլորը շահագործվում են:

Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: