Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը մշտապես տեղեկացվում է Ուկրաինայի պատերազմի ընթացքի մասին

Լուրեր

19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
19.11.2026 | 13:14
Չեմ բացառում` վարչապետից մինչև թաղապետի պաշտոն կարող եմ զբաղեցնել. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:06
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդները կրկին կովկասյան ընձառյուծ են արձանագրել
19.11.2026 | 12:57
Չինաստանում մեկնարկել է Թրամփի, Պուտինի և Սի Ցզինպինի եռակողմ հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:50
Թրամփը նիրհել է ԱԽՏՀ գագաթնաժողովում Սի Ցզինպինի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:41
Արմավիրի մարզում 25-ամյա տղամարդը օդաճնշիչ հրացանով պատահաբար կրակել է աներորդու վրա․ 24-ամյա երիտասարդը մահացել է
19.11.2026 | 12:30
Էդպես հեգնել եք լողով զբաղվելը, դրա համար մարզեր կան, որ լողավազան չունեն․ նախարարը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:25
Բռնցքամարտի Մ-23 ԵԱ. Վաղարշակ Քեյանը և Դավիթ Սիմոնյանը մեկնարկել են հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 12:19
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես տեղեկացվում է Ուկրաինայի պատերազմի ընթացքի մասին։ Այս մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ Պուտինը «շուրջօրյա կապի մեջ է պաշտպանության նախարարի և այլ զինվորականների հետ»։

«Իհարկե, այն ամենը, ինչ տեղի է ունենում, ցանկացած գործողություն, որ զինվորականներն անում են, զեկուցվում է գերագույն հրամանատարին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Պուտինն արձագանքել Խարկովի մարզում ռուսական զորքերի նահանջին։

Նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Կրեմլը «հեռանկար չի տեսնում» Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման համար։

«Մենք բանակցային հեռանկար չենք տեսնում, նման հաղորդակցության համար նախադրյալներ չկան»,- ասել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը կրկին հայտարարել է, որ «Ռուսաստանը ձգտելու է իրականացնել հատուկ ռազմական գործողության բոլոր նպատակները»։ Բացի այդ, Պեսկովը հերքել է Զապորոժիեի ատոմակայանից զորքերի դուրսբերումը։

«Զապորոժիեի ատոմակայանից զորքերը դուրս բերելու մասին խոսք չկա, գլխավորն Ուկրաինային ստիպելն է՝ դադարեցնել ատոմակայանի հրետակոծությունը, դա հղի է աղետալի հետեւանքներով»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Խարկովի մարզում հակահարձակման ընթացքում Ուկրաինայի զինված ուժերն ազատագրել են մի քանի խոշոր քաղաքներ՝ Բալակլեյան, Կուպյանսկը և Իզյումը։

Տաթև Ֆռանգյան