Թաքցրել են խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ն. 178 մլն դրամի չափով հարկային պարտավորությունից առերևույթ խուսափելու փաստի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը և ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ…» ՍՊ ընկերությունը 2016թ. հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ «Մ1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մատուցած ծառայությունների դիմաց 2016թ. դեկտեմբերից մինչև 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում դուրս է գրել ընդահուրը 717.1 մլն դրամի չափով թվով 4 հարկային հաշիվ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Պարզվել է նաև, որ «ՍԹ…» ՍՊ ընկերությունը 2016-2017թթ. ժամանակահատվածում ունեցել է մեկ բնապահպանի, մեկ հնեագետի, և երկու սոցիոլոգի հաստիքներ, որոնցից բնապահպանի և սոցիոլոգի հաստիքներ ունի նաև «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Բացի այդ, «ՍԹ…» ՍՊԸ-ն իր հերթին 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություններ է ստացել «Գ… Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 2017-2018թթ. ժամանակահատվածում՝ նաև «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ից, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ: Վերջիններիս ներկայացրած շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառություններն ամբողջությամբ ձևավորվել են «ՍԹ…» ՍՊԸ անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունից: Բացի այդ, «Գ… Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ները, ունենալով մեկական վարձու աշխատողներ՝ 86.300 և 86.900 դրամ միջին աշխատավարձով, մատուցել են համապատասխանաբար 82.000.000 և 46.000.000 դրամի խորհրդատվական ծառայություններ, որի պայմաններում ընկերությունների շահութաբերությունը կազմել է շուրջ 98% և 97%:

Պարզվել է նաև, որ «ՍԹ…», «Գ… Քոնսալթինգ» և «Էմ-Էս Ք…» ՍՊԸ-ների հաշվապահական հաշվառումն իրականացվում է մեկ՝ «Է. Է. Բ. ՍԵՆԹԵՐ» ՍՊԸ-ի կողմից:

Վերոնշյալը հիմնավոր կասկած է առաջացրել, որ «ՍԹ…» ՍՊԸ կողմից «Ս… Քորփորեյշն» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի անվամբ թվով 4 հարկային հաշիվները դուրս են գրվել առանց ծառայություններ մատուցելու և հանդիսանում են «անապրանք» փաստաթղթեր:

2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերլուծվել են «Ս…Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի և «ՍԹ…» ՍՊԸ միջև կատարված գործարքները, ըստ որի արդյունքների խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացված թվով 4 հարկային հաշիվներն «անապրանք» հանդիսանալու պարագայում «Ս… Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ և 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:

Ելնելով այն հանգամանքից, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներում առերևույթ առկա է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու  հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը։