ՀՕՖ-ը և Ագրարային համալսարանը Խելացի գյուղատնտեսության զարգացման կենտրոն են ստեղծում Սիսիանում

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) պայմանագիր են ստորագրել ՀԱԱՀ-ի՝ Սիսիանի մասնաճյուղում «Խելացի գյուղատնտեսության զարգացման կենտրոն» ստեղծելու մասին: Ինչպես տեղեկացնում է ՀՕՖ-ը, կենտրոնը ծառայելու է թե՛ որպես ռեսուրս կենտրոն, թե՛ որպես շարունակական կրթության համալիր ինչպես Ագրարային համալսարանի ուսանողների, այնպես էլ տարածաշրջանի բնակիչների համար։

«Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ այս ծրագիրը մեծ հավանության արժանացավ Հայ օգնության ֆոնդի կողմից, և մենք այսօր կստորագրենք առաջին դրամաշնորհային համաձայնագիրը, որն ուղղված է լինելու խելացի անասնաշենքի և հիդրոպոնիկ եղանակով կանաչ կերի արտադրամասի կառուցմանը, հաջորդիվ նախատեսում ենք ստեղծել նաև ջերմատուն։ Սա շատ կարևոր ուսումնափորձարարական վայր է լինելու մեր՝ Սիսիանի մասնաճյուղի ոչ միայն բակալավրիատի, այլև գյուղատնտեսական քոլեջի ուսանողների համար։ Վստահ եմ, որ Կենտրոնը մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն բուհի կարողությունները բարձրացնելու և որակյալ կրթական միջավայր ձևավորելու առումով, այլև համայնքի զարգացման ու ագրոխորհրդատվական հնարավորությունների բարձրացման տեսանկյունից, քանի որ Կենտրոնում հետագայում իրականացվելու են հետազոտական ծառայություններ, որոնք նպաստելու են ֆերմերների եկամուտների ավելացմանը մասնավորապես և տարածաշրջանում աղքատության նվազմանը առհասարակ», – իր խոսքում նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը՝ մաղթելով համագործակցության հաջող մեկնարկ ու նոր ծրագրերի համատեղ իրականացում։

Կենտրոնի առաքելությունը ոչ միայն ոլորտային մասնագետներ պատրաստելն ու վերապատրաստելն է, այլև ագրարային մասնագիտությունները երիտասարդների շրջանում առավել գրավիչ ու հեռանկարային դարձնելը, նրանց հետաքրքրվածությունն ու իրազեկվածությունը ոլորտի նկատմամբ բարձրացնելը։

«ՀՕՖ-ի ծրագրային պորտֆելում կրթությունն ու տնտեսական զարգացումը կարևորագույն ու գերակա ուղղություններից են հատկապես վերջին տարիներին։ Պետք է նշեմ, որ այս համագործակցությամբ մենք համատեղում ենք այդ երկու ոլորտները, այսինքն՝ սատարում ենք կրթական լուրջ համալիրի ձևավորմանը և տարածաշրջանում տնտեսական զարգացմանը։ Ուրախությամբ նշեմ, որ Ագրարայինն այսուհետ մեր՝ համալսարանական գործընկերների ցանկում է, և այս համագործակցությունը դրա վառ ապացույցն է, որը, վստահ եմ, շարունակական է լինելու։ Համոզված եմ, որ Կենտրոնի ձևավորումը կատարելագործման նոր հնարավորություններ կընձեռի տեղի ֆերմերներին ու գործարարներին», – շեշտել է ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Բագրատ Սարգսյանը։