Ռուսաստանում Հայաստանը փորձում են ներկայացնել արևմտամետ երկիր, իսկ Արևմուտքում՝ ռուսամետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այն մարտահրավերները, որոնք արդեն երկար ժամանակ գոյություն ունեն մեր տարածաշրջանում, առաջին հերթին կապված են անվտանգության հետ։ Վլադիվոստոկում անցկացվող Արևելյան տնտեսական ֆորումում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ամբողջ միջազգային հանրության, հատկապես՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ուշադրությունն անվտանգության ոլորտում շատ կենտրոնացած է Ուկրաինայում իրավիճակի վրա, կան կոնկրետ մտահոգություններ, որ դա կարող է հանգեցնել իրավիճակի ապակայունացման մեր տարածաշրջանում։ Վերջին տարիներին, գիտեք, որ 2020 թվականին մենք պատերազմ եք վերապրել։ Իրավիճակը նման է նրանով, որ երբ Ադրբեջանը սկսեց պատերազմը, միջազգային հանրության ուշադրությունը, այդ թվում՝ ՌԴ-ի, կենտրոնացած էր կորոնավիրուսի համավարակի խնդիրների վրա։ Մենք հուսով ենք, որ ՌԴ-ի և մեր գործընկերների հետ սերտ համագործակցությամբ կկարողանանք կառավարել իրավիճակը և այն պահել վերահսկողության տակ, ինչը կարևոր է նաև գլոբալ անվտանգության համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանում Հայաստանը փորձում են ներկայացնել արևմտամետ երկիր, իսկ Արևմուտքում՝ ռուսամետ, ինչն արվում է Հարավային Կովկասն ապակայունացնելու համար։

«Կան ուժեր, որոնք շատ մեծ էներգիա են ծախսում, որ Հայաստանը Մոսկվայում ներկայացնեն որպես արևմտամետ կառավարությամբ երկիր, իսկ Եվրոպայում և Արևմուտքում՝ որպես խիստ ռուսամետ երկիր, և դա որպես գործոն օգտագործել՝  տարածաշրջանում ապակայունացումն արդարացնելու համար»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ «աշխարհի բոլոր երկրները, բոլոր կառավարությունները խաղաղություն և կայունություն են ուզում»։

«Խնդիրն այն է, որ յուրաքանչյուրն ունի խաղաղության ու կայունության իր պատկերացումը։ Վերջին տարիներին շատ տարածված է «բազմաբևեռություն» արտահայտությունը, և թվում է, որ դրանում կա կոնսենսուսային ինչ-որ բան։ Խնդիրն այն է, որ բոլորն էլ յուրովի են հասկանում «բազմաբևեռությունը»։ Պետք է ինչ-որ կերպ փորձել մերձեցնել պոտենցիալ «բազմաբևեռության» մասնակիցների տեսակետները»,- ասել է Փաշինյանը։

Էմմա Չոբանյան