Պուտինը սպառնացել է սահմանափակել Ուկրաինայից հացահատիկի արտահանումը

Լուրեր

10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մտածում է ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանումը սահմանափակելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի ուկրաինական հացահատիկը արտահանվի: Մենք դա արեցինք Թուրքիայի հետ միասին: Եթե Թուրքիան բացառենք որպես միջնորդ երկիր, ապա Ուկրաինայից արտահանվող գրեթե ողջ հացահատիկն ուղարկվում է ոչ թե զարգացող ամենաաղքատ երկրներ, այլ ԵՄ երկրներ»,- ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Վլադիվոստոկի Արևելյան տնտեսական ֆորումում։

Պուտինը պնդում է, որ 87 նավերից միայն 2-ն են բեռնված ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում:

«Ինչպես եվրոպական շատ երկրներ վերջին տասնամյակներում և դարերում հանդես են եկել որպես գաղութատերեր, այդպես էլ շարունակում են գործել այսօր: Եվս մեկ անգամ նրանք պարզապես խաբեցին զարգացող երկրներին և շարունակում են խաբել»,- ասել է Պուտինը։

Նա հավելել է, որ այս մոտեցմամբ զարգացող երկրներում պարենային խնդիրները միայն կաճեն, ինչը կարող է հանգեցնել «աննախադեպ հումանիտար աղետի»։

«Գուցե մենք պետք է մտածենք, թե ինչպես սահմանափակել հացահատիկի և առևտրային պարենամթերքի արտահանումն այս ճանապարհով, ես անպայման կխորհրդակցեմ այդ հարցով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ»,- հավելել է Պուտինը։

Նշենք, որ պատերազմից առաջ ուկրաինական հացահատիկը կազմում էր համաշխարհային արտահանման մոտ 10%-ը, իսկ ՄԱԿ-ը նախազգուշացրել էր, որ դրա լիակատար անհետացումը միջազգային առևտրային շղթաներից կարող է աղքատ երկրներում հանգեցնել սովի: Ամենից շատ ուկրաինական ցորենից են կախված Մոլդովան, Լիբանանը, Կատարը, Թունիսը, Պակիստանը։

Տաթև Ֆռանգյան