Մոսկվայի դատարանը հիմա էլ «Նովայա ռասսկազ-գազետայի» գրանցումն է չեղարկել

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Մոսկվայի Բասմանի դատարանը սեպտեմբերի 6-ին չեղարկել է «Նովայա գազետա»-ի խմբագրության նախագծի՝ «Նովայա ռասսկազ-գազետա»-ի գրանցման վկայականը, որը հրապարակվում էր «Նովայա գազետա»-ի հրապարակման դադարեցումից հետո։ Համապատասխան հայցը ներկայացրել է «Ռոսկոմնադզոր»-ը։ Գերատեսչության պնդումները վերաբերում էին նրան, որ 2009 թվականին գրանցված հրատարակության առաջին համարը լույս է տեսել 2022 թվականի հուլիսին։ Ընդ որում, միայն այս տարվա մայիսի վերջին «Ռոսկոմնադզոր»-ը մոնիթորինգի ժամանակ հաստատել է, որ ամսագիրը երկար ժամանակ չի տպագրվել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իր հերթին, խմբագրության ներկայացուցիչը դատարանին է տրամադրել հրապարակման մի քանի օրինակ, մասնավորապես՝ օգոստոսյան համարը։ Նա նաև ասել է, որ «Ռոսկոմնադզոր»-ին հուլիսի 1-ին ծանուցվել է պլանավորված հուլիսյան թողարկման մասին, և որ իշխանությունները որևէ պատճառ չունեն լրատվամիջոցի գրանցումն անվավեր ճանաչելու համար։

Նախօրեին էլ «Ռոսկոմնադզոր»-ի պահանջով չեղարկվել էր «Նովայա գազետայի» տպագիր տարբերակի լիցենզիան, որը տրվել է 2006թ.։ Հայցի հիմքում 2006թ. խմբագրության հիմնադրի փոփոխոթյունն էր։ Միաժամանակ, նշվել է, որ «Նովայա գազետա»-ն կանոնադրություն չի ներկայացրել «Ռոսկոմնադզոր»-ին, ինչպես պահանջում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքը։ Իր հերթին, խմբագրակազմի պաշտպանությունը նշում էր, որ «Նովայա գազետան» սկսել է հրատարակվել 2002 թվականին, իսկ չորս տարի անց խմբագրությունում աննշան փոփոխություններ են եղել, որոնք չեն պահանջում գրանցման համար նոր կանոնադրություն ներկայացնել:

Մարտին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման մեկնարկից օրեր անց, «Նովայա գազետա»-ն հայտարարեց, որ դադարեցնում է թերթի հրապարակումը իր կայքում, սոցիալական ցանցերում և տպագիր օրինակով՝ մինչև ուկրաինական պատերազմի ավարտը: Հրատարակությունն այս որոշումը բացատրել էր նրանով, որ երկրորդ նախազգուշացումն է ստացել «Ռոսկոմնադզոր»-ից, ինչի պատճառով «թերթը չի կարող շարունակել աշխատանքը»։

Ռուսաստանը լքած «Նովայա Գազետա»-ի լրագրողները սկսել են «Նովայա գազետա. Եվրոպա» արտասահմանյան նախագիծը, իսկ Ռուսաստանի Դաշնությունում մնացած խմբագրական խորհրդի անդամները սկսել են հրատարակել «Նովայա ռասսկազ-գազետա»-ն։

Տաթև Ֆռանգյան