Բաքուն, Երևանը և Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում․ Լավրով

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների մասնակցությամբ։ Այն աշխատում է ռիթմիկ։ Ի դեպ, Ադրբեջանի և Հայաստանի սահմանի սահմանազատման վերաբերյալ հանդիպումներով, հենց օրերս տեղի ունեցան կանոնավոր շփումներ։ Այս եռակողմ աշխատանքային խումբը, որը ստեղծվել է երեք ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ, զգալի առաջընթաց է գրանցել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Հուսով եմ՝ դրանք կձևակերպվեն շատ մոտ ապագայում։ Ամենակարևորն այն է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում, ոչ մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագծի հետ սերտ համատեղությամբ, որով շահագրգռված են նաև մեր իրանցի գործընկերները»,- ասել է Լավրովը:

Լավրովի խոսքով՝ իրանցի պաշտոնակցի հետ քննարկումը վերաբերել է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումներին։

«Սեպտեմբերին արդեն ծրագրված են մասնագետների շփումներ։ Այսպիսով, ինձ թվում է, գործնական առումով գործընթացը շատ ու շատ առաջատար է, բայց ինչ վերաբերում է դրա համաշխարհային և տարածաշրջանային նշանակությանը, այն նաև կայանում է մատակարարման շղթաների կառուցման մեջ, որոնք անկախ կլինեն այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում այս տարածաշրջանում իրենց գործընկերների շահերի նկատմամբ՝ լինի դա Իրանը, լինի Ռուսաստանի Դաշնությունը, թե որևէ այլ երկիր»,- ասել է Լավրովը։

Իր հերթին, Ամիր Աբդոլլահիանը նշել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։

«Տարանցիկ ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված գծերը, ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության կարևոր գործոն»,- հավելել է նա։

Իրանի ԱԳ նախարարը նաև հայտնել է Թեհրանի պատրաստակամությունը՝ ավարտին հասցնելու Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունը։

Տաթև Ֆռանգյան