Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգվելու է սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ է անցկացնելու տնտեսվարողների մոտ՝  մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող  փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը: «Ստուգումներ հիմա էլ են իրականցվում, բայց սեպտեմբերի 1-ից ավելի է ակտիվանալու գործընթացը, որ բացառենք բակային մորթից գոյացած մսի, մսեղիքի կամ ենթամթերքի վաճառքը: Այս պահին՝ գիշերները և առավոտյան, ոստիկանության հետ՝ Երևան մտնող բոլոր ճանապարհների վրա և Երևանի մեծածախ շուկաներում, իսկ սեպտեմբերի 1-ից՝ արդեն բոլոր մարզերում կանցկացնեք դիտարկումները»,- նշեց Գեորգի Ավետիսյանը, չբացեռելով՝ այս պահին ոչ սպանդանոցային մորթի միս վաճառվում է՝ հատկապես այն մարզերում, որտեղ սպանդանոցների թիվը դեռ քիչ է:

Նշենք, որ օրինակ Շիրակի մարզում այս պահին միայն երեք սպանդանոց է առկա:

«Բարդ է մեր ռեսուրսներով ամբողջը վերահսկել, բայց, կարծում եմ, ժամանակի հարց է և մսավաճառները կհասկանան, որ պետք է վերադառնան իրավական դաշտ: Ամեն դեպքում, մենք մեր պլանային ստուգումների արդյունքում մսի վաճառքով զբաղվող՝ լինի խանութ, թե հանրային սննդի օբյեկտ, բոլորի մոտ ստուգում ենք 5-րդ ձևի առկայությունը»,- նշեց Գեորգի Ավետիսյանը: