ԱՄՆ-ն Ուկրաինայի ԶՈՒ-ին թույլատրել է ամերիկյան զենք օգտագործել Ղրիմին հարվածներ հասցնելու համար. Politico

Լուրեր

09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
Բոլորը

Վաշինգտոնը թույլ է տվել ուկրաինական բանակին ամերիկյան զենք օգտագործել՝ Ղրիմում հարվածներ հասցնելու համար։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։

«Իհարկե, մենք թիրախներ չենք ընտրում, և այն ամենը, ինչ տվել ենք, ինքնապաշտպանության համար է։ Ցանկացած նպատակ, որը նրանք կորոշեն հետապնդել ինքնիշխան ուկրաինական հողի վրա, ըստ սահմանման, ինքնապաշտպանություն է»,- նրա խոսքերն է մեջբերում Politico-ն:

Միաժամանակ, պարբերականի զրուցակիցն ընդգծել է, որ ԱՄՆ դիրքորոշման համաձայն՝ «Ղրիմն Ուկրաինա է»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 16-ի առավոտյան հրդեհ էր բռնկվել Ղրիմի Ջանկոյ շրջանում գտնվող ժամանակավոր ռազմական պահեստի տարածքում, որին հաջորդել է այնտեղ պահեստավորված զինամթերքի պայթեցումը։ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ արտակարգ դեպքի պատճառը դիվերսիան է եղել։

Ռուսաստանի միջազգային գործերի խորհրդի ղեկավար Անդրեյ Կորտունովը հունիսի 1-ին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում լուրջ որոշում է անվանել HIMARS բազմակի հրթիռային համակարգերի (MLRS) մատակարարումը Կիևին: Նա նշել է, որ չնայած հավաստիացումներին, որ Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանի Դաշնության տարածքին, ամերիկյան HIMARS-ի ուղարկումը դեռ մեծացնում է հետագա էսկալացիայի ռիսկերը։ Փորձագետը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր պատկերացումներ ունեն այն մասին, թե որն է համարվում ռուսական տարածք։

Տաթև Ֆռանգյան