Շոլցը բացառում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հնարավորությունը

Լուրեր

11.11.2026 | 11:49
Իշխանությունները համակարգի միջոցով իմանալու են` քաղաքացին քաղաքական ինչ նախասիրություն ունի. Դավիթ Ալավերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:40
Եթե կառավարությունն է որոշելու եկամտահարկից գումար ստացող ՀԿ-ների և ԶԼՄ-ների ցանկը, ումի՞ց են անկախ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:36
Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի զինծառայող է ձերբակալվել ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով
11.11.2026 | 11:33
«Բժիշկներին թույլ են տվել ՔԿՀ մտնել Արսեն Գևորգյանի մահից հետո»․ փաստաբանները՝ կալանավայրում մահվան հանգամանքների մասին
11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հնարավորությունը՝ նույնիսկ առաջիկա ամիսներին բարդ իրավիճակի դեպքում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշոտնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշթրեյթը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պարզ է, որ մենք հաստատակամ կերպով Ուկրաինայի կողքին ենք, և մենք աջակցում ենք պատժամիջոցներին, որոնք համատեղ ընդունել ենք ԵՄ-ի հետ և միջազգային հանրության հետ խորհրդատվությամբ։ Պարզ է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը հավաստագրված չէ, ներկայում չի անցնում նման գործընթաց ու հասանելի չէ օգտագործման համար»,- ասել է նա։

Հստակեցնող հարցին, թե գազամատակարարման հետ կապված իրավիճակի բարդացման դեպքում կանցլերը բացառո՞ւմ է գազատարի օգտագործումը աշուն-ձմեռ ժամանակահատվածում, Հեբեշթրեյթը դրական է պատասխանել. «Այո՛, նա դա բացառում է»։

Նա, միաժամանակ, համաձայնել է, որ աշուն-ձմեռ ժամանակահատվածը դժվար է լինելու Գերմանիայի համար, սակայն վստահեցրել է, որ կառավարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ։

Էմմա Չոբանյան