Նման հաջողություններից հետո օբյեկտիվորեն դժվար է լինում. ԿԳ նախարարը օլիպիադաների հաղթող աշակերտներին խորհուրդ տվեց անցնել հաջորդ նպատակների իրագործմանը

Լուրեր

13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
Բոլորը

2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի հաղթողներին այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հանձնվել են 1-ին կարգիդիպլոմներ. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով բոլոր մրցանակակիրներին և նրանց ծնողներին,  նշել է, որ նմանատիպ մրցույթներին մասնակցելը և հաղթելը հաճելի ու մոտիվացնող զգացողություն է: «Որպես դպրոցական՝ ինքս էլ եմ բազմաթիվ մրցույթների մասնակցել և 1-ին տեղեր զբաղեցրել, դրա համար գիտեմ՝ ինչ ենք զգում այս պահին: Որպեսզի այդ հաղթանակից հետո դատարկության զգացողություն չունենաք, անմիջապես անցեք հաջորդ նպատակների իրագործմանը, որովհետև նման հաջողություններից հետո օբյեկտիվորեն դժվար է լինում»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին, քանի որ, ըստ նախարարի, շուրջ 60 հազար դպրոցականի շրջանում մրցույթի կազմակերպումը բավականին բարդ աշխատանք է: «Օլիմպիադաների հարցում նախկինում հնչել են քննադատություններ առ այն, որ դրանց ընթացքում չեն ստուգվում աշակերտների վերլուծական-քննադատական ունակություններն ու հմտությունները: Մասնագետների հետ կքննարկենք այս հարցը և հաջորդ տարիներին թերևս վերանայենք որոշակի մոտեցումներ: Այս սերունդը մեծ հեռանկարներ ունի, որովհետև վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բավականին ազատ և արդար քաղաքացի և աշակերտ ունենք, ովքեր կերտելու են միանգամայն այլ Հայաստան»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ աշակերտներին մաղթելով նորանոր հաջողություններ:

Նշենք, որ 2017-2018 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 58000 սովորող: Դպրոցականների օլիմպիադաները կազմակերպվել են 16 առարկայից, որոնցից «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն»,«Ինֆորմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից սովորողները մասնակցում են միջազգային օլիմպիադաներին: Միջազգային օլիմպիադաների թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:  16 առարկայից հանրապետական փուլին մասնակցել է 1535 աշակերտ, որոնցից առաջին կարգի դիպլոմների է արժանացել 63, երկրորդ կարգի դիպլոմի՝ 105 և երրորդ կարգի՝ 162 աշակերտ: